ԶԼՄ-ները պատմել են, թե ո՞վ է հայտնվել ԵՄ պատժամիջոցների ցուցակում
Associated Press լրատվական գործակալությունը հաղորդել է, որ չորեքշաբթի Եվրամիությունը համաձայնել է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի պաշտպանության նախարարի, ՌԴ նախագահի գլխավոր խորհրդականի և հարյուրավոր ռուս օրենսդիրների դեմ, որոնք քվեարկել են ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման օգտին:
Պատժամիջոցների ցուցակում ներառված ռուս բարձրաստիճան պաշտոնյաների թվում են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն։
ԵՄ-ն հայտարարել է, որ «Շոյգուի հրամանատարությամբ և հրամանով ռուսական զորքերը զորավարժություններ անցկացրեցին ապօրինի բռնակցված Ղրիմում և տեղակայվեցին սահմանին։ Վերջին հաշվով նա է պատասխանատու Ուկրաինայի դեմ ցանկացած ռազմական գործողության համար»։
Նշվում է, որ Վայնոն «ակտիվ դեր է խաղում Կրեմլում որոշումների կայացման գործընթացում՝ մասնակցելով ՌԴ Անվտանգության խորհրդին և ազդելով նախագահի Ռուսաստանի պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտում որոշումների կայացման վրա»։
Ցուցակում է նաև ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Նիկոլայ Եվմենովը, ինչպես նաև ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ովքեր երկուսն էլ որպես «պետական քարոզչության կենտրոնական դեմքեր» են բնութագրվում։
Բրիտանական The Guardian-ը նշել է նաև ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի անունը։
ԵՄ-ն սահմանափակող միջոցները տարածվում են ՌԴ Պետդումայի 351 պատգամավորից յուրաքանչյուրի վրա, ովքեր փետրվարի 15-ին կողմ քվեարկեցին ՌԴ նախագահ Պուտինին ուղղված դիմումին, որը կոչ է անում ճանաչել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի «հանրապետությունները», նշել են ԵՄ կենտրոնակայանում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.