Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին ու դիմել ուկրաինացիներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին՝ ասելով, որ Ղրիմը կատարել է իր ընտրությունը, Ռուսաստանի գործողությունները ինքնապաշտպանություն են ստեղծված սպառնալիքներից։ Նա կոչ է արել փոխգործակցել «այս ողբերգական էջը շուտափույթ շրջելու» համար։
«Կոչ եմ անում Ուկրաինայի քաղաքացիներին. 2014 թվականին Ռուսաստանը պարտավոր էր պաշտպանել Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչներին նրանցից, ում դուք ինքներդ «նացիստներ» եք անվանում»,- ասել է նա իր ուղերձում։
ՌԴ նախագահի խոսքով` այսօրվա իրադարձությունները կապված չեն Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի շահերը ոտնահարելու ցանկության հետ։
«Դրանք կապված են հենց Ռուսաստանի պաշտպանության հետ նրանցից, ովքեր Ուկրաինան պատանդ են վերցրել և փորձում են օգտագործել այն մեր երկրի և նրա ժողովրդի դեմ։ Կրկնում եմ՝ մեր գործողություններն ինքնապաշտպանություն են մեզ սպառնացող վտանգներից և ավելի մեծ աղետից, քան այսօր տեղի է ունենում»,- ասել է Պուտինը։
Նա կոչ է արել փոխգործակցության՝ ինքնուրույն հարաբերություններ կառուցելու համար:
«Որքան էլ դժվար լինի` խնդրում եմ հասկանալ սա և կոչ եմ անում փոխգործակցել, որպեսզի հնարավորինս շուտ շրջենք այս ողբերգական էջը և միասին առաջ գնանք։ Թող ոչ ոք չխառնվի մեր գործերին, մեր հարաբերություններին»,- ասել է ՌԴ նախագահը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 13:28
Вновь и вновь приходится констатировать, что Армения существует не в вакууме. Вокруг происходят множество процессов, которые могут оказать прямое воздействие на уровень стабильности и безопасности Армении и всего региона в целом.
-
2025-06-13 13:24
Президент РФ Владимир Путин в режиме онлайн получает доклады о происходящих событиях между Израилем и Ираном. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-06-13 13:20
На заседании постоянной Комиссии Национального Собрания Армении по обороне и безопасности во время обсуждения резонансной законодательной инициативы об увеличении предельного возраста прохождения воинской службы 13 июня произошел неприятный инцидент с одним из присутствовавших там журналистов.
-
2025-06-13 13:16
Мы самым решительным образом осуждаем израильский авиаудар по Ирану. Об этом говорится в заявлении МИД Турции.