Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱՀԱ ԹԵ ԻՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՄՇԱԿՈՒՅԹԻ», «ՏՈԼԵՐԱՆՏՈՒԹՅԱՆ» ԵՎ «ՄՈՒԼՏԻԿՈՒԼՏՈՒՐԱԼԻԶՄԻ» ՄԱՍԻՆ
Ձախից Բաքվի միակ պահպանված հայկական եկեղեցու 2017 թվականի սեպտեմբերի 23-ին իմ արած նկարն է։
Հիշում եմ, որ երկար պնդեցի այդտեղ այցելելու համար։
Չեմուչում անելուց հետո մեզ տարան, անվտանգության սուպերլարված ծառայությամբ։
Եկեղեցին փակ էր, իր նպատակին չէր ծառայում, ադրբեջանցի ուղեկցողներն ասացին, որ ներսում իբր նախագահական գրադարանի մասնաճյուղ է գործում։
Տաճարը խոնարհված էր, Բաքվի կենտրոնում փնթի պարսպապատված, չխնամված ծառերի մեջ կորած այնպես, կարծես Մաուգլիի մեջի ջունգլիների մոռացված շինություն լիներ։
Մի քանի րոպե անց ադրբեջանական հատուկ ծառայությունը արագ «էվակուացրեց» մեզ տարածքից՝ պատճառաբանելով, թե իբր մեր այցը անառողջ հետաքրքրություն է առաջացրել, ամբոխ է հավաքվում և մեր գտնվելն այդտեղ նպատակահարմար չէ։
Իմ հրապարակումից հետո, ի դեպ, ոչ ոք չէր վիճարկվում այս եկեղեցու հայկական լինելը։
Աջից ադրբեջանցի պատգամավորների երկու օր առաջ արված լուսանկարն է Երևանի կենտրոնում գտնվող շիաական Կապույտ մզկիթից, որը բաց է, բարեկարգ է, խնամված է, գործում է, և ոչ մեկ ադրբեջանցիներին չէր սպառնում։
Մեկ օր անց Իրանի դեսպանատունը հրապարակեց սույն կոթողի իրանական, այլ ոչ թե ադրբեջանական լինելու մասին անհերքելի փաստեր։
Ահա թե ինչ է պետք իմանալ ադրբեջանական «մշակույթի», «տոլերանտության» և «մուլտիկուլտուրալիզմի» մասին։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 11:58
"Нет турецко-азербайджанскому фашизму! – пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, историк Армен Айвазян.
-
2024-04-25 11:12
Открытое письмо В связи с необходимостью оказания экстренной медицинской помощи Рубену Варданяну руководители ряда общественных организаций Арцаха и Армении обратились с открытым письмом к президенту Международного Комитета Красного Креста госпоже Мирьяне Сполярич-Эггер.
-
2024-04-24 15:39
Кавказ - не место слабых людей, здесь невозможно демонстрировать слабость и при этом выживать. Об этом заявил Sputnik Армения духовный пастырь Берда Арам Мирзоян.
-
2024-04-24 10:21
Научно-образовательная общественная организация "Армянский проект", основанная группой армянских ученых и экспертов, распространила заявление, в котором призывает ответственные за судьбу Армении политические силы взглянуть в лицо реальности нависшей над нашей тысячелетней государственностью угрозы, разработать механизмы для урегулирования разногласий между собой и обеспечения реальной политической консолидации, со своей стороны обещая внести свою лепту в вопрос предложения таких механизмов, возможности их применения и реализации.