«Հրապարակ». ԱՐՑԱԽՆ ԻՐ ՀՈՒՅՍԵՐԸ ԿԱՊՈՒՄ Է ԲԱՑԱՌԱՊԵՍ ՆՈՐ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախն իր հույսերը կապում է բացառապես նոր միութենական պետության հետ և շունչը պահած սպասում է, թե ինչ հանգուցալուծում է ստանալու ռուս-ուկրաինական առճակատումը։ Արցախում ասում են՝ եթե Ռուսաստանը հաղթի այդ հակամարտությունում, և Արևմուտքը նահանջի, առավել հստակ կդառնա, որ ՍՍՀՄ կազմավորման 100 ամյակին՝ 2022-ին, Վլադիմիր Պուտինը փորձելու է նոր սովետմիություն ստեղծել՝ պատմության մեջ մնալով որպես ռուսական կայսրության վերածննդի առաջնորդ։
Արցախում համոզված են, որ նոր միության մեջ մտնելը փրկություն է լինելու իրենց համար և ադրբեջանական լծից խուսափելու միակ շանսն է։ Արցախի իշխանական շրջանակում վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը հոգով-սրտով դեմ է այդ միությանը և ամենափոքր շանսի դեպքում կգնա դեպի Արևմուտք՝ մերժելով Ռուսաստանին։ Ասում են, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանն էլ է սպասում ռուս-ուկրաինական հանգուցալուծմանը՝ «աղոթում է, որ ռուսները կրվեն»։ Բայց եթե ռուսներն Ուկրաինայում «կրվեն», արցախցիների կարծիքով, Հայաստանն ու Արցախը վերջնականապես կտարանջատվեն իրարից՝ իրենք կգնան Ռուսաստանի կողմը, Հայաստանը՝ Արևմուտքի։
Արցախի ժողովուրդն ու իշխանությունը շատ միասնական են այդ հարցում, կարծում են, որ իրենց ընտրությունն Ադրբեջանի և Ռուսաստանի միջև է, և զարմանում են Հայաստանում տիրող հակառուսական տրամադրություններից ու քաղաքականությունից։ Երբեք Արցախն ու Հայաստանն այսքան անհաշտ չեն եղել, ինչպես այսօր է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 17:41
Из офиса компании "Ташир Групп" правоохранители изъяли компьютеры и документы. Об этом сообщил журналистам адвокат компании Армен Фероян.
-
2025-07-02 17:37
2 июля Католикос всех армян Гарегин II принял Чрезвычайного и полномочного посла Суверенного Военного Мальтийского Ордена в Республике Армения Доменико Ардуини.
-
2025-07-02 17:36
Это очевидно страшная для Армении и армянского народа информационная кампания. Об этом на брифинге заявила официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова, комментируя процессы вокруг Армянской церкви.
-
2025-07-02 17:35
Бизнесмены с мировым именем обратились к премьер-министру Армении Николу Пашиняну в защиту известного российского предпринимателя и мецената Самвела Карапетяна.