Մարիուպոլ քաղաքում ռմբակոծության ձայներ են լսվում, խուճապ է, հայերի մի մասը տարհանվում է
Ես հենց հիմա գտնվում եմ Մարիուպոլ քաղաքում, ռմբակոծության ձայներ են լսվում, ավելի շատ խուճապ է, բայց որ խոսում են քաղաք մտնելու մասին, դեռ նման տեղեկություն չունենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դոնեցկի մարզի Հայերի միության ղեկավար Վահագն Մաթևոսյանը։
«Մենք այս ամենը կանխատեսելով նախօրոք պատրաստվել էինք, մեր հայրենակիցներից ով ուզել՝ էվոկուացվել է, իսկ ով որոշել է մնալ իրենց տներում, մենք նրանց հետ անընդհատ կապի մեջ ենք։ Ընդհանուր առմամբ հոգեբանական լարված վիճակ է։ Այն մարդիկ, որոնք մեքենա չունեն, բայց ուզում են տարհանվել, մենք ունենք մեքենաներ, որոնք պատրաստ են նրանց տարհանել, բայց կարող եմ ասել, որ այս պահին 50%-ից ավելին չեն ուզում լքել իրենց տները»,– պատմեց Վահագն Մաթևոսյանը։
Իսկ թե որքան հայ է տեղահանվել, նրա խոսքով՝ դեռ հստակ թվեր չկան։
«Հայերի հիմնական մասը գնացել է Դնեպրոպետրովսկ, մենք պայմանավորվածություն ունենք, որ տարհանվածները հավաքվում են հայկական եկեղեցու մոտ, որտեղ նրանց դիմավորում են հայ համայնքի ներկայացուցիչները, առաջին անհրաժեշտության օգնություն ցույց տալիս, որից հետո էլ ամեն մեկը գնում է իր բարեկամի, ծանոթի տուն»,– ասաց Դոնեցկի մարզի Հայերի միության ղեկավարը և հավելեց, որ իրենք մշտական կապի մեջ են Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ։
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավոտյան ժամը 05.50-ին ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.