Դոնբասում իրադարձությունների պատճառով տուժած հայեր չկան
Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում ապրող հայերի շրջանում մինչև փետրվարի 24-ի առավոտ, երբ այդ հատվածում ակտիվ ռազմական գործողություններ են սկսվել, տուժած, վիրավոր հայեր կամ նրանց պատկանող ավերված շինություններ չկան։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ, հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը։
«Ռուս–ուկրաինական հարաբերությունների լարման ֆոնին ավելի ենք ակտիվացրել մեր կապը Ուկրաինայի համայնքային կազմակերպությունների, անհատների հետ։ Մասնավորապես վերջին շաբաթում թե՛ Լուգանսկի, թե՛ Դոնեցկի և թե՛ հարակից շրջանների համայնքների մեր հայրենակիցների հետ օրական մի քանի անգամ ենք կապի մեջ եղել»,– նշեց Ալեքսանյանը։
Նրա խոսքով` Դոնեցկում հայերի համայնքը մեծ է, ներկայում էլ նրանց թիվը կազմում է շուրջ 25 հազար, իսկ Լուգանսկում` 2-3 հազար։ Ալեքսանյանը շեշտեց, որ Դոնբասում կան հայկական կիրակնօրյա դպրոցներ, եկեղեցի, համայնքային կազմակերպություններ։
Սփյուքի հանձնակատարի գրասենյակն ակտիվ կապի մեջ է այդ տարածքում գտնվող հայերի հետ, մինչ այս պահը Հայաստան տարհանվելու վերաբերյալ դիմումներ չեն ստացել։ Նման հայտեր ստանալու դեպքում գրասենյակը Ուկրաինայում ու Ռուսաստանում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների և ՀՀ ԱԳ նախարարության հետ համատեղ ջանքերով կփորձի հարցը կարգավորել։
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը անդրադարձավ նաև ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց փաստաթղթերին վերաբերող հարցերին։ Նա ընդգծեց, որ մինչև 4-5 օր առաջ հյուպատոսական ծառայություններ մատուցվել են հայերին, և այն անձինք, որոնք փաստաթղթերի շտկման կարիք ունեին, իրականացրել են այդ գործողությունները։
«Զգալի մասն էլ իր փաստաթղթերի հարցերը լուծել է Դոնի Ռոստովի գլխավոր հյուպատոսությունում։ Շատ ընտանիքներ նաև օգտվել են տարհանման հնարավորությունից, այդ տարածքներից դուրս են եկել կամ ամբողջական ընտանիքներով, կամ միայն երեխաները, կանայք ու ծերերը։ Նրանք հիմնականում Ռոստովի և Վորոնեժի մարզեր են տեղափոխվել»,– ասաց Ալեքսանյանը։
Վիճակագրական տվյալներ, թե ընդհանուր առմամբ Դոնբասից քանի հայ ընտանիք է տարհանվել, գրասենյակը չունի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 19:41
Новые санкции США против компаний из Китая связаны с торговлей нефтью в интересах Тегерана, сообщила официальный представитель госдепа Тэмми Брюс. Его слова приводит РИА Новости.
-
2025-07-09 19:40
Дональд Трамп перенёс введение повышенных импортных пошлин с 9 июля на 1 августа. При этом он направил лидерам Японии, Южной Кореи, Таиланда, ЮАР и других стран письма с предупреждением о новых тарифах – от 25% до 40%. Об этом сообщает BBC.
-
2025-07-09 19:38
9 июля министр обороны Армении Сурен Папикян провел телефонный разговор с министром обороны и поддержки вооруженных сил Исламской Республики Иран, бригадным генералом Азизом Насирзаде. Об этом сообщает Министерство обороны Армении.
-
2025-07-09 19:35
Защита обжалует решение суда об аресте депутата от оппозиционной фракции "Армения" Артура Саркисяна в течение 10 дней. Об этом журналистам сообщил адвокат Смбат Минасян.