Չինաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի գործողությունը Ուկրաինա «ներխուժում» չի որակել
Ռուսաստանը կարող է գլուխ հանել Ուկրաինայում տիրող իրավիճակից ինքնուրույն և Չինաստանի ռազմական օգնության կարիքը չունի։ Այս մասին այսօր հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյին։
«Ռուսաստանը հզորությամբ օժտված մեծ տերություն է։ Նա Չինաստանի կամ այլ երկրի աջակցության կարիքը չունի», – հայտարարել է նա ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով արևմտյան լրագրողի հարցին, թե արդյոք Պեկինը ռազմական օգնություն ցուցաբերում է Մոսկվային Ուկրաինայում տիրող իրավիճակի ֆոնին։
Չինացի դիվանագետը նշել է, որ Պեկինի դիրքորոշումը հարցի վերաբերյալ տարբերվում է ամերիկյան ղեկավարության տեսակետներից։
«Մենք չենք վարվի այնպես, ինչպես ԱՄՆ–ն, որը Ուկրաինային մեծ քանակությամբ սպառազինություն է մատակարարում», – հավելել է նա։
Ռուսաստանի իշխանությունը որոշել է Ուկրաինայում ռազմական գործողություն իրականացնել ինքնուրույն` առանց Չինաստանի կարծիքը հարցնելու, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ռուսաստանը անկախ և ինքնուրույն է գործում` առաջնորդվելով սեփական ռազմական որոշումներով, նա որևէ քայլ ձեռնարկելուց առաջ Չինաստանի համաձայնությունը հարցնելու կարիք չունի, ընդգծել է Չունյին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 19:41
Новые санкции США против компаний из Китая связаны с торговлей нефтью в интересах Тегерана, сообщила официальный представитель госдепа Тэмми Брюс. Его слова приводит РИА Новости.
-
2025-07-09 19:40
Дональд Трамп перенёс введение повышенных импортных пошлин с 9 июля на 1 августа. При этом он направил лидерам Японии, Южной Кореи, Таиланда, ЮАР и других стран письма с предупреждением о новых тарифах – от 25% до 40%. Об этом сообщает BBC.
-
2025-07-09 19:38
9 июля министр обороны Армении Сурен Папикян провел телефонный разговор с министром обороны и поддержки вооруженных сил Исламской Республики Иран, бригадным генералом Азизом Насирзаде. Об этом сообщает Министерство обороны Армении.
-
2025-07-09 19:35
Защита обжалует решение суда об аресте депутата от оппозиционной фракции "Армения" Артура Саркисяна в течение 10 дней. Об этом журналистам сообщил адвокат Смбат Минасян.