Կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, մանրամասնելով, որ փետրվարի 24-ին տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Նիստում քննարկվել են Եվրասիական տարածքում տարբեր ոլորտներում ինտեգրացիոն մեխանիզմների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, դրանք վերաբերել են արդյունաբերության ոլորտին, մաքսային գործընթացներին, տեղեկատվական համակարգերին, էլեկտրոնային առևտրի կազմակերպմանը, տրանսպորտային հաղորդակցությանը և այլ թեմաների:
Փետրվարի 25-ին նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.
-
2025-07-14 18:31
Один из израильских истребителей, приблизившийся к Тегерану во время 12-дневной войны с Ираном в прошлом месяце, столкнулся с технической неисправностью топливного бака – проблема, которая почти вынудила самолёт совершить экстренную посадку, пишет телеграм-канал @sepah_pasdaran_ru, со ссылкой на The Times of Israel.
-
2025-07-14 18:28
Во время крупного митинга в городе Глендейл, США, предприниматель Майк Сарьян заявил, что он не боится выражать свое мнение.