Ռուսաստանն Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 74 ցամաքային օբյեկտ է շարքից հանել
Հարվածների արդյունքում Ռուսաստանը ռազմական ենթակառուցվածքի 74 ցամաքային օբյեկտ է շարքից հանել, լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այդ թվում՝ ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, երեք հրամանատարական կետ, Ուկրաինայի ռազմածովային ուժերի բազավորման կետ, ինչպես նաև՝ «Ս-300» և Բուկ-Մ1» զենիթահրթիռային համակարգերի 18 ռադիոլոկացիոն կայաններ»,- ասել է նա։
ՊՆ-ում ընդգծել են, որ Ուկրաինայի տարածքում ոչ մի հարված չեն հասցնում քաղաքացիական օբյեկտներին, միայն՝ ռազմական ենթակառուցվածքներին, խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։
Մոտ երկու ժամ անց գերատեսչությունը հավելել է, որ ուկրաինացի սահմանապահները «ոչ մի դիմադրություն չեն ցուցաբերում», ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերը ճնշված են, իսկ ռազմական ավիաբազաների ենթակառուցվածքը՝ խափանված։ Պաշտպանության նախարարությունը չի հաստատել Ուկրաինայի երկնքում ռուսական ինքնաթիռի խոցման մասին արտասահմանյան ԶԼՄ-ների տեղեկությունը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 12:04
В Вашингтоне прошли несколько встреч делегации швейцарской мирной инициативы по Нагорному Карабаху.
-
2025-07-14 12:02
В Глендейле перед зданием армянского консульства прошёл митинг, инициированный движением "Национальный фронт" в защиту Армянской Церкви и против широко распространённых необоснованных и незаконных репрессий в Армении. Об этом сообщает Всеармянский совет по защите Армянской Церкви.
-
2025-07-14 12:00
Народный артист России, кинорежиссер Александр Митта скончался на 93-м году жизни. Об этом сообщают российские СМИ со ссылкой на сына режиссера.
-
2025-07-14 11:52
Армянскую АЭС подключили к энергосистеме страны после планового ремонта. Об этом сообщается на странице администрации АЭС в соцсети.