Հայաստանի և ՌԴ-ի միջև առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է թափ առնել
Երևանում փետրվարի 24-ին տեղի ունեցավ հայ-ռուսական գործարար համաժողով, որի անցկացման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021 թ․ դեկտեմբերի 22-ին ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստի շրջանակներում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, գործարարներ։
Փոխնախարար Նարեկ Տերյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է թափ առնել, նաև շնորհիվ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցությանը։ «Այսպես, 2019 թվականին առաջին անգամ մեր երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 2 մլրդ ԱՄՆ դոլարը, իսկ 2021 թվականին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 2,6 մլրդ ԱՄՆ դոլար»,- ասաց նա։
Փոխնախարարն իր խոսքում նաև ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է Ռուսաստանի Դաշնության ընկերությունների հետ արդյունաբերական համագործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ արտադրական կոոպերացիոն կապերի հաստատման ուղղությամբ։
«Անհրաժեշտ է ակտիվացնել արդյունաբերական կոոպերացիան և համատեղ կորպորացիաների և արտադրությունների զարգացումը, իրականացնել համատեղ նորարարական նախագծեր, որոնք թույլ կտան լինել առավել մրցունակ։ Անհրաժեշտ է նաև կառուցել կազմակերպչական-լոգիստիկ շղթաներ, ստեղծել արտահանմանն աջակցող կենտրոններ փոքր և միջին բիզնեսին օժանդակելու նպատակով», - հավելեց փոխնախարարը։
ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն իր խոսքում նշեց, որ Ռուսաստանի և Հայաստան միջև համագործակցությունը հասել է որակապես ավելի բարձր մակարդակի և արդյունավետ երկկողմ փոխգործակցություն է ծավալվել հատկապես էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ, ինչպես նաև ակտիվ համագործակցություն կա ռադիոէլեկտրոնիկայի, ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
«Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրային գործընկերը և, իհարկե, շարունակում է ավելացնել ինչպես մեքենաների, այնպես էլ արդյունաբերական սարքավորումների և հանքային արտադրանքի մատակարարումները»,- ասաց նա:
Գործարար համաժողովի մասնակից «Արմբազալտ» ընկերության տնօրեն Սոկրատ Գրիգորյանը ասաց, որ նման ծրագրերը օգնում են տարբեր ընկերությունների ներկայացնել իրենց պրոդուկտները և ձեռք բերել նոր համագործակցություններ:
«Մեր ընկերությունն արտադրում է բազալտի մանրաթել: Հայկական բազալտի հումքի հալեցման միջոցով ստացվում է մանրաթել, որը հումք է հանդիսանում կոմպոզիտային նյութեր արտադրելու համար: Կոմպոզիտային նյութերը այսօր աշխարհում ամենաառաջատար պրոդուկտներն են, որոնք օգտագործվում են մեքենայաշինության, շինարարության և տարբեր այլ ոլորտներում: Բազալտի մանրաթելերը շատ հաջող սկսել են փոխարինել ապակե մանրաթելերին: Առավելությունը կայանում է նրանում, որ հումքը, որից մենք ստանում ենք մանրաթելերը՝ հայկական բազալտը, կարելի է ասել աշխարհում լավագույններից մեկն է, այն ստաբիլ է և որակապես փոփոխության չի ենթարկվում»,- ասաց նա:
Սոկրատ Գրիգորյանը նշեց, որ այսօր իրենց արտադրած մանրաթելերը լայն ճանաչում ունեն թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում և նույնիսկ ԱՄՆ-ում: Նա հույս հայտնեց, որ այս գործարար համաժողովի ընթացքում կհաստատեն շատ կարևոր համագործակցություններ, ինչը հնարավորություն կտա ընդլայնելու արտադրությունը և դրա արտահանման ծավալները:
Համաժողովին հաջորդել են հայ և ռուս գործարարների B2B ձևաչափով հանդիպումները, որոնք անց են կացվել «Էներգետիկա, ենթակառուցվածքների զարգացում», «Կոմունալ և գյուղտեխնիկա, հասարակական տրանսպորտ», «Բարձր տեխնոլոգիաներ և ՏՏ ոլորտ» թեմաներով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 18:10
Доходы бюджета Армении за I полугодие 2025 года выросли на 15,2% и составили 1 433 млрд драмов (~ 3,72 млрд $). Расходы увеличились на 19,4%, достигнув 1 472 млрд драмов (~ 3,82 млрд $), но при этом оказались примерно на 15 % ниже запланированных показателей. Эти данные отражены в статистике министерства финансов Армении.
-
2025-07-30 18:09
Апелляционный уголовный суд признал незаконным обыск 18 июня в доме главы ГК «Ташир» Самвела Карапетяна. Об этом сообщила адвокат Лианна Гаспарян.
-
2025-07-30 18:01
Бывший депутат Бундестага Эдуард Линтнер был признан виновным в получении более 60 000 евро от структур, связанных с Азербайджаном, за положительные высказывания и политическую деятельность в интересах этой страны в Совете Европы, сообщает ZDF.
-
2025-07-30 18:00
Апелляционный суд отклонил жалобу адвокатов по поводу ареста главы Ширакской епархии ААЦ, архиепископа Микаэла Аджапахяна.