Կլիչկո. Կիևում պարետային ժամ է մտցվել
Կիևի քաղաքապետ, Կիևի քաղաքային պետական վարչության նախագահ Վիտալի Կլիչկոն հայտարարել է Կիևում պարետային ժամ մտցնելու մասին։ Այս մասին նա հայտարարել է «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում, հայտնում է Українськi Новини-ն:
«Այս պահի դրությամբ պարետային ժամ է մտցվել, և դուք պետք է իմանաք, որ գիշերը քաղաքում տեղաշարժը սահմանափակված է»,- ասել է Կլիչկոն։
Ընդ որում, նա չի հստակեցրել, թե որ ժամերի մասին է խոսքը:
Կլիչկոն ասել է, որ Կիևում իրավիճակը վերահսկելի է, սակայն կա ահաբեկչական խմբավորումների հայտնվելու հավանականություն։
«Ահաբեկչական խմբավորումների հավանականություն կա: Այժմ փողոցները վերահսկվում են, պարետային ժամ է, խնդրում եմ բոլորին, եթե դուրս եք գալիս, անձը հաստատող փաստաթղթեր ունեցեք, բայց եթե փնտրելու բան չունեք, խնդրում եմ, այս պահին հնարավորինս քիչ դուրս եկեք, խնդրում եմ մնացեք տանը»,- ասել է Կլիչկոն։
Կլիչկոն նշել է, որ այս պահին Կիևից ելքը և մայրաքաղաք մուտքը սահմանափակված չեն։
Նա հավելել է, որ Կիևի առանցքային մուտքերում ճանապարհները փակվելու են բետոնե սալերով և կառույցներով, որոնք թույլ չեն տա անցնել տանկերի նման ծանր ավտոմեքենաներին:
Նա հայտարարել է, որ Մոսկվայի մտադրությունները չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան։ Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում ռազմական օպերացիա սկսելու մասին։ Ըստ ՌԴ նախագահի՝ նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։
Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնեց ուկրաինական ռազմական ենթակառուցվածքին հրթիռային հարվածներ հասցնելու մասին։ Խոսքը, մասնավորապես, Կիևի, Խարկովի և Օդեսայի շրջանների օդանավակայաններին և հրամանատարական կետերին դիպուկ հարվածների մասին էր։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել։ Նա հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։
Ուկրաինան փակել է իր օդային տարածքը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 07:50
Депутат парламента Ирана Камран Газанфари заявил, что Азербайджан сотрудничал с Израилем в нападении на некоторые объекты в Шахруде, передает Khabar Online.
-
2025-07-19 07:46
Уголовное преследование оппозиционного политика Рубена Акопяна – очередное проявление подавления политического слова. Об этом говорится в заявлении инициативы «Пять правозащитников».
-
2025-07-19 07:44
Собственник компании "Элсети Армении" обещает не повышать тариф на электроэнергию, между тем власти, назначившие временного управляющего, не могут дать таких гарантий. Об этом заявил на пресс-конференции исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-19 07:41
Армянские власти подтверждают, что контроль над дорогой между Азербайджаном и Нахиджеваном в Сюнике будет сохранен за Арменией. Об этом сказал журналистам посол Ирана Мехди Собхани.