Последние новости

Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդի ուղերձը․ Այժմ պետք է լինել առավել հավատքով

Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ուղերձ է հղել Ուկրաինյաի հայ բնակչությանը։

«Այսօր բավական դժվար և տագնապալի պահեր ենք ապրում։ Այս պահին պետք է լինել առավել հավատքով, աղոթքի մեջ և առավել համախմբված։ Հորդորս է՝ հետևել այն բոլոր հրահանգներին, որ պետական և մարզային իշխանություններն իրավիճակից ելնելով մեզ կհրահանգեն։

Ուկրաինայի հայերի միությունը, եկեղեցական գործիչներս, մեր դեսպանությունը լծված ենք մեր հայրենակիցներին նման իրավիճակում աջակցություն ցուցաբերելուն։ Խնդրանքս է՝ այսօր, երբ մեր ամբողջ եկեղեցին սրբոց Վարդանանց աղոթքն է խնդրում բարեխոսական և նշում նրանց հիշատակի օրը, մենք էլ լինենք նրանց պես՝ հավատքի մեջ անսասան, աղոթքով ողողված։ Աստված թող մեզ առաջնորդի դեպի բարի և լուսավոր օրեր»,- ասել Տեր Մարկոս եպիկոպոս Հովհաննիսյանը, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ