Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ՎՏԲ-ի և «Աէրոֆլոտ»-ի դեմ
Մեծ Բրիտանիան այսօր՝ փետրվարի 24-ին, հայտարարեց Ուկրաինայում ռազմական գործողության հետ կապված Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մասին։
Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանվել Մեծ Բրիտանիայում «Աերոֆլոտ» ընկերության աշխատանքի նկատմամբ, հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա նաև հայտնել է, որ Մեծ Բրիտանիան սառեցնում է ՎՏԲ-ի ակտիվները։
«Մենք ամբողջությամբ սառեցնում ենք ՎՏԲ-ի ակտիվները»,- ասել է Ջոնսոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Պատժամիջոցներ են սահմանվել նաև «Ուրալվագոնզավոդ»-ի, «Ռոստեխ»-ի և «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի դեմ։
Նա հավելել է, որ առկա լծակները թույլ են տալիս ամբողջությամբ դուրս մղել ռուսական բանկերը Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգից։
Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև խոստացել է «Ռուսաստանին դուրս մղել համաշխարհային տնտեսությունից»։
Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել ռուս միլիարդատեր Կիրիլ Շամալովի, «Պրոմսվյազբանկ»-ի նախագահ Պյոտր Ֆրադկովի և ՎՏԲ-ի փոխնախագահ Դենիս Բորտնիկովի նկատմամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում ռազմական օպերացիա սկսելու մասին։ Նա հայտարարեց, որ Մոսկվան մտադրություն չունի օկուպացնել ուկրաինական տարածքները։ Ըստ ՌԴ նախագահի՝ նպատակն Ուկրաինայի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։
Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնեց ուկրաինական ռազմական ենթակառուցվածքին հրթիռային հարվածներ հասցնելու մասին։ Խոսքը, մասնավորապես, Կիևի, Խարկովի և Օդեսայի շրջանների օդանավակայաններին և հրամանատարական կետերին ճշգրիտ հարվածների մասին էր։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել։ Նա հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։ Ուկրաինան փակել է իր օդային տարածքը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.