Զելենսկին ռազմական օգնության համար կրկին դիմել է Արևմուտքին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ դիմել է «Բուխարեստի իննյակին» և ռազմական օգնություն խնդրել, նաև կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Այսօր առավոտյան ուկրաինացիներին ուղղված իր տեսաուղերձում Զելենսկին նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է հակապատերազմական կոալիցիա ստեղծել։
«Բուխարեստի իննյակը» Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 9 երկրների ասոցիացիա է, որը ստեղծվել է ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների միջև ռազմական համագործակցությունը խորացնելու համար: Ասոցիացիայի կազմում ընդգրկված են Բուլղարիան, Հունգարիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան և Չեխիան:
Միաժամանակ Զելենսկին կարծում է, որ միայն ուկրաինացիների վճռականությունն է ի վիճակի «պահպանել Ուկրաինայի ազատությունը և պաշտպանել պետությունը»։
Ուկրաինայի ղեկավարը քաղաքացիներին հորդորել է ցուցաբերել առավելագույն զսպվածություն և փոխադարձ աջակցություն։
«Հոգ տարեք ձեր սիրելիների մասին, բայց մի մոռացեք նաև ձեր շրջապատի մարդկանց` հատկապես միայնակներին, տարեցներին: Օգնեք մթերային ապրանքների հարցում, օգնեք ապաստան գտնել, երբ կա օդային հարձակման տագնապի ազդանշան, օգնեք ստանալ ստուգված, պաշտոնական տեղեկատվություն»,- ասել է նա։
Զելենսկին միաժամանակ կարծում է, որ Ռուսաստանը վաղ թե ուշ պետք է Ուկրաինայի հետ խոսի ռազմական գործողությունների դադարեցման մասին, և «լավ կլինի դա շուտ անել»։
«Ռուսաստանը վաղ թե ուշ ստիպված կլինի խոսել մեզ հետ, խոսել այն մասին` ինչպես դադարեցնել ռազմական գործողությունները և դադարեցնել այս ներխուժումը: Որքան շուտ սկսվի խոսակցությունը, այնքան քիչ կլինեն Ռուսաստանի սեփական կորուստները», - ասել է նախագահը:
Զելենսկին կրկին դիմել է ռուսներին՝ կոչ անելով միանալ հակապատերազմական ցույցերին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 09:29
10 июля в Абу-Даби состоялась пятичасовая беседа лидеров Армении и Азербайджана Никола Пашиняна и Ильхама Алиева. Пожалуй, главным итогом встречи стало заявление Еревана о возможной передаче на аутсорс «Зангезурского коридора». Того узкого пространства, через которое должны быть проложены автомобильная и железная дороги для связи азербайджанской Нахичевани и остального Азербайджана. По факту же на аутсорс передается вся страна. Причем на аутсорс тем, кому процветающая Армения не нужна.
-
2025-07-14 05:52
13 июля на Площади Свободы в Ереване продолжилась сидячая забастовка, инициированная Советом по защите прав арцахцев. Основное требование сидячей забастовки – решение экстренных проблем насильственно перемещенных жителей Арцаха.
-
2025-07-14 05:48
В Ереване в воскресенье начал работу XXII международный кинофестиваль «Золотой абрикос». Торжественное открытие главного армянского киносмотра проходит в Доме кино.
-
2025-07-14 05:44
Турция внимательно следит за начавшимися в Абу-Даби мирными переговорами между Арменией и Азербайджаном, заявил президент страны Реджеп Тайип Эрдоган в телефонном разговоре с с президентом ОАЭ шейхом Мухаммедом бин Заидом Аль Нахайяном, передает Анадолу.