Последние новости

Մահաբեր «Բայրաքթարներ» արտադրողն աջակցել է Ուկրաինային և խոսել պատերազմի սարսափների մասին

Թուրքական Baykar Makina ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի ժողովրդին` թվիթերյան իր էջում գրառում անելով։

«Ես կանգնած եմ բարեկամ Ուկրաինայի ազնիվ ժողովրդի կողքին, որը դաժանորեն բռնազավթվել է ողջ աշխարհի աչքի առաջ։ Եթե չկանխենք այս ամենը, վաղը պատերազմը թակելու է բոլոր դռները։ Ամբողջ աշխարհը պետք է գործի, քանի դեռ ուշ չէ պաշտպանել անմեղ ու խաղաղ բնակիչներին»,–գրել է Բայրաքթարը։

Նրա գրառումն, ի դեպ, ուկրաիներեն է։

Նշենք, որ Bayraktar TB2 անօդաչուներն ակտիվորեն կիրառվել են Ադրբեջանի կողմից Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում: Թուրքիան մինչ պատերազմը Ադրբեջանին տասնյակ նման սարքեր է մատակարարել։ Մի քանի պայմանագիր է ստորագրվել նաև մարտական գործողությունների ավարտից հետո, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ