Последние новости

ՈւԵՖԱ-ն եվրագավաթների բոլոր հանդիպումները կտեղափոխի ՌԴ–ի և Ուկրաինայի տարածքներից

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) եվրագավաթների մրցաշարերի բոլոր հանդիպումները կտեղափոխի Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներից, հայտնում է կազմակերպության կայքը։

Նշվում է, որ ակումբները, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականները ստիպված կլինեն «խաղալ չեզոք դաշտերում մինչև հետագա ծանուցումը»։

Մոսկվայի «Սպարտակը» կխաղա Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում, նրա մրցակցը հայտնի կլինի այսօր` վիճակահանությունից հետո։ Ուկրաինական ակումբներն ավարտել են պայքարը եվրագավաթների մրցաշարերում։ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգան կմեկնարկի հունիսին։

Որոշվել է նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխել Փարիզ։

Հանդիպումը նախատեսված է մայիսի 28-ին Սեն-Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում: Ի սկզբանե Սանկտ Պետերբուրգում պետք է կայանար 2020/21 մրցաշրջանի եզրափակիչը, սակայն օրերը փոխվել են կորոնավիրուսային համավարակի պատճառով, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ