Последние новости

Ինչպե՞ս եք ձեզ պաշտպանելու. Զելենսկին քննադատել է եվրոպացի գործընկերներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում քննադատել է եվրոպացի գործընկերներին ոչ բավարար կերպով օպերատիվ օգնություն տրամադրելու հարցում։

«Մենք չենք տեսնում, թե ինչպես եք հետագայում ձեզ պաշտպանելու, եթե Ուկրաինային այսքան դանդաղ եք աջակցում»,–ասել է Զելենսկին։

Ուղերձը, հավանաբար, ձայնագրություն է, քանի որ սկզբում երևում են մոնտաժված հատվածներ։

Զելենսկին նշել է, որ չնայած Ռուսաստանի դեմ արդեն իսկ պատժամիջոցներ են սահմանվել, սակայն դրանք բավարար չեն։ Նա կոչ է արել ՌԴ-ին դուրս թողել SWIFT համակարգից, իսկ ՌԴ–ում գտնվող տարբեր երկրների հյուպատոսներին հետ կանչել։

Զելենսկին կոչ է արել նաև Եվրոպայի բնակիչներին փողոց դուրս գալ և պահանջել կանգնեցնել պատերազմը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ