Կլիչկո․ Կիևը մտել է պաշտպանական գործողությունների փուլ
Կիևը մտել է պաշտպանական գործողությունների փուլ, իրավիճակը բարդ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ուկրաինսկայա պրավդա»-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
«Քաղաքը մտել է պաշտպանական գործողությունների փուլ։ Այժմ որոշ շրջաններում կրակոցներ և պայթյուններ են հնչում։ Ուկրաինացի զինվորականները վնասազերծում են ռուսաստանցիների դիվերսիոն խմբերը: Ցավոք, այդ դիվերսիոն խմբերից մի քանիսն արդեն մտել են Կիև: Թշնամին ուզում է ծնկի բերել մայրաքաղաքը և ոչնչացնել մեզ»,- ասել է Կլիչկոն:
Կիևի քաղաքապետը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը պաշտպանությունը պահում է Կիևի շուրջ։
«Իրավիճակը բարդ է, բայց մենք հավատում ենք մեր զինված ուժերին: Աջակցում ենք և օգնում ենք նրանց»,- եզրափակել է Կլիչկոն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.