Զախարովա․ Մոսկվայի և Բաքվի հռչակագիրը նպաստում է տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը
Մոսկվայի և Բաքվի միջև ստորագրված հռչակագիրը որևէ խնդիր չի ստեղծում Հայաստանի հետ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք կատարելու ենք մեր բոլոր պարտավորությունները Երևանի հանդեպ, որը մեր հին և մոտ դաշնակիցն է։ Մեր համոզմամբ` Բաքվի հետ ստորագրված հռչակագիրը թույլ կտա ամրապնդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ փոխգործակցությունը», – ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունները Ռուսաստանը մշտապես թարմացնում է Հայաստանի հետ իր երկկողմ պայմանագրային ու իրավական բազան, որը ներկայում մոտ 200 փաստաթղթից է բաղկացած։
Իսկ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագիրը, ըստ նրա, աշխատում է ի նպաստ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման։
«Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու հայ–ադրբեջանական հարաբերությունների նորմալացմանը, Ադրբեջանի հետ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրում կա կետ այն մասին, որ կողմերը համատեղ նպաստելու են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների պայմանավորվածության դրույթներն իրականացնելուն», – նշել է Զախարովան։
Նրա խոսքով` 10-րդ կետում ամրագրված է, որ կողմերը փոխգործակցելու են նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից բխող խնդիրների լուծման հարցում և սերտ համագործակցելու են տարածաշրջանի պետությունների միջև երկարատև խաղաղություն հաստատելու հարցում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները Մոսկվայում դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր ստորագրեցին։
Երևանում արդեն մեկնաբանել են այդ իրադարձությունը։ Մասնավորապես, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ երրորդ երկրի հետ Ռուսաստանի կողմից հռչակագիր ստորագրելը նրա սուվերեն իրավունքն է։ Իսկ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը նշել է, որ հայ–ռուսական համագործակցությունը պայմանավորված չէ երրորդ երկրների հետ հարաբերություններով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 17:49
Премьер-министр Армении Никол Пашинян едет в Турцию для согласования с президентом Реджепом Тайипом Эрдоганом условия для заключения мирного договора с Азербайджаном, пишет 24News со ссылкой на дипломатический источник.
-
2025-06-17 17:43
Тегеран не располагает достоверной информацией о возможном запуске израильских беспилотников по Ирану с территории Азербайджана. Об этом на пресс-конференции в Ереване сообщил посол Ирана в Армении Мехди Собхани, комментируя распространяемые в соцсетях сообщения.
-
2025-06-17 17:40
Чем дольше будет продолжаться война, тем более непредсказуемые последствия для Армении будут нарастать. Об этом заявил третий президент Республики Армения Серж Саргсян в беседе с журналистами сегодня, 17 июня, при входе в здание суда, говоря об ирано-израильском конфликте.
-
2025-06-17 17:36
Иран благодарен правительству Армении за осуждение агрессии Израиля. Об этом посол Ирана в Армении Мехди Собхани заявил во вторник на пресс-конференции.