Последние новости

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և Լավրովի դեմ. Ռուսաստանում արձագանքել են

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի դեմ՝ համաձայն Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակի, հաղորդում է US News-ը:

Ըստ սահմանափակումների՝ ՌԴ նախագահի և ԱԳ նախարարի ակտիվները կսառեցվեն:

Այդ որոշմանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ընդդեմ Պուտինի և Լավրովի, նրանց հաշիվները սառեցվել են, հայտնել է Թագավորության կառավարությունը:

Ո՛չ Պուտինը, ո՛չ Լավրովը չունեն հաշիվներ ո՛չ Բրիտանիայում, ո՛չ որևէ այլ երկրում: Գուցե Թագավորության կառավարությունը ոչ թե սառեցրել է, այլ «ցրտահարել է» ինչ-որ բան»,-գրել է նա Telegram-ի իր էջում, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ