ԵՄ-ը՝ Պուտինին և Լավրովին պատժամիջոցների ցանկում ներառելու մասին
Ուրբաթ՝ փետրվարի 25-ին, Բրյուսելում կայացած ԵՄ երկրների ԱԳ նախարարների արտահերթ նիստի արդյունքում Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ներառվել են պատժամիջոցների ցանկում, հաղորդում է «Նեմեցկայա վոլնա»-ն:
ԵՄ խորհուրդը նիստի ժամանակ հաստատել է պատժամիջոցների երկրորդ փաթեթը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսելու հետևանքով:
Գերմանիայի ԱԳՆ Անալենա Բերբոքը հայտնել է, որ Եվրամիությունը սահմանում է կոշտ պատժամիջոցներ ընդդեմ Պուտինի և ՌԴ ԱԳՆ Լավրովի:
«Եվրամիությունը մշակել է տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների փաթեթ, ինչպես նաև պատժիչ միջոցառումներ ընդդեմ բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են Ուկրաինայում մարդկանց նկատմամբ այդ սարսափի համար: Դա կկործանի Ռուսաստանը»,-հայտարարել է նա ԵՄ երկրների ԱԳ նախարարների արտահերթ նիստի շրջանակում:
«Մենք հարված ենք հասցնում Պուտինի համակարգի ուղղությամբ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: Ոչ միայն տնտեսական կամ ֆինանսական ոլորտի, այլ նաև իշխանության ուղղությամբ: Ուստի մենք ներառել են պատժամիջոցների ցանկում ոչ միայն օլիգարխներին և խորհրդարանի մեծ թվով պատգամավորներին, այլ նաև նախագահ Պուտինին ու արտաքին գործերի նախարար Լավրովին»,-պարզաբանել է Բերբոքը՝ նշելով, որ «այդ երկու գործիչները պատասխանատվություն են կրում Ուկրաինայում անմեղ մարդկանց մահվան և միջազգային համակարգը ոտնահարելու համար»:
Անալենա Բերբոքը նաև պարզաբանաել է, թե ինչու SWIFT միջազգային վճարային համակարգից Ռուսաստանի բացառումը դեռևս չի նախատեսվում:
«Իրանի փորձը ցույց է տվել, որ SWIFT համակարգից բացառումն ունի չափազանց լայն հետևանքներ՝ ի տարբերություն թիրախային պատժամիջոցների ընդդեմ կոնկրետ բանկերի: Արդյունքում մենք, օրինակ, զրկվել ենք հումանիտար նախագծերը ֆինանսավորելու հնարավորությունից»,-ասել է նա:
Բերբոքի խոսքով՝ Ռուսաստանին SWIFT համակարգից բացառումը կարող է բացասաբար ազդել նաև արտերկում բնակվող ռուսների վրա, որոնք գումար են ուղարկել Ռուսաստանում գտնվող իրենց ազգականներին: Միևնույն ժամանակ Գերմանիայի ԱԳ նախարարը չի բացառել հետագայում ՌԴ-ին SWIFT համակարգից բացառելու հնարավորությունը, երբ կչեղարկվի «ավելորդ կողմնակի ազդեցությունը», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 18:19
Экс-посол Армении при Святом Престоле Микаэл Минасян в своем Telegram-канале опубликовал фото и написал:
-
2025-06-09 18:18
Решительно осуждаем антинациональную и антинародную политику Никола Пашиняна против Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном Союзом армян Скандинавии.
-
2025-06-09 18:16
Вчера вечером в отеле «Avenue Arzni» во время вечеринки, организованной главой общины Арзни, прозвучали выстрелы, в результате чего есть раненые и задержанные. Сегодня стало известно, что среди задержанных — глава общины Арзни Феликс Мирзоев, 35-летний Давид Ванян, 34-летний Вираб Вирабян, 32-летний Ашур Ильяев, 53-летний Карлен Симонов, 46-летний Аркадий Моисеев и 39-летний Альберт Саркисов.
-
2025-06-09 18:15
После недельной паузы началась отгрузка армянской продукции через грузинскую территорию в Россию. По словам главы Комитета госдоходов, таможенные процедуры с грузинской стороны снова работают.