ՌԴ ՊՆ․ Ռուսական դեսանտային ուժերը Մելիտոպոլ քաղաք են մտել
Ռուս զինվորականները, չհանդիպելով դիմադրության, Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաք են մուտք գործել։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Փետրվարի 25-ի երեկոյան՝ Ազովյան բնակավայրի հատվածում ծովային դեսանտային ուժերի տեղակայումից հետո, ռուսական զորամիավորուները, չհանդիպելով դիմադրության, մուտք են գործել Մելիտոպոլ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Տեղի բնակչությունը, ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության, ողջունել է ռուս զինվորականներին, որոշ թոշակառուներ կարմիր դրոշներով փողոց են դուրս եկել։
Մելիտոպոլ քաղաքը Զապորոժիայի մարզում է գտնվում՝ Ազովի ծովից 50 կմ հեռավորության վրա։
Ժամեր առաջ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ռուսական զորամիավորումներն արևմուտքից շրջափակել են Կիևը, իսկ մայրաքաղաքի արվարձանում՝ մոտ 8 կմ հեռավորության վրա գտնվող Գոստոմելի միջազգային օդանավակայանում ՌԴ Օդադեսանտային զորքերի լրացուցիչ ուժեր են տեղակայվել՝ միավորվելով երեկ օդանավակայանը վերահսկողության տակ վերցրած դեսանտային ուժերի հետ։ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր նաև, որ ռուսական զորքերը շրջափակել են նաև Չերնիգով, ավելի ուշ՝ Սում և Կոնոտոպ քաղաքները։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, որ մայրաքաղաքն անցել է պաշտպանության, քանի որ ռուսական որոշ ուժերի հաջողվել է մայրաքաղաք ներթափանցել։ Ռուսական կողմը, միաժամանակ, հաղորդում էր, որ ուկրաինական զինուժը Կիևի, ինչպես նաև երկրի այլ քաղաքների բնակելի թաղամասերում համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է տեղակայում։
Ըստ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության վերջին հաղորդագրության, Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների զորամիավորումները, ՌԴ ԶՈւ ավիացիայի և հրթիռային զորքերի աջակցությամբ, ճեղքել են ռազմաճակատը մինչև 25 կմ խորությամբ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 14:24
Ленинский районный суд Екатеринбурга заключил под стражу Бакира Сафарова, обвиняемого по делу об убийствах прошлых лет, до 19 июля, сообщает ТАСС.
-
2025-07-01 14:19
В парламент Армении представили законопроект о тарифах за неуплату в городском транспорте в Ереване.
-
2025-07-01 14:17
Иран не поддерживает территориальные претензии к Армении, содержащиеся в "Стамбульской декларации". Об этом заявил посол Ирана в Армении Мехди Собхани в беседе с журналистами в посольстве ИРИ в Ереване.
-
2025-07-01 14:15
Заявленная Пашиняном акция по уворовыванию у Самвела Карапетяна «Электросетей Армении» не будет легкой прогулкой. Это ясно уже сейчас.