Բայդենը հանձնարարել է 600 միլիոն դոլարի «անհապաղ օգնություն» հատկացնել Ուկրաինային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է 600 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Ուկրաինային, ներառյալ 350 միլիոն դոլար՝ պաշտպանական ծախսերի համար։ Որոշումը Բայդենն ընդունել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆոնին, հաղորդում է РБК-ը։
Հուշագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
«Պետքարտուղարին տրամադրել հետևյալ լիազորությունները <...> անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային»,- ասվում է փաստաթղթում։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պետք է որոշի, թե արդյոք ԱՄՆ-ի շահերից է բխում Ուկրաինային 250 միլիոն դոլարի չափով անհատույց օգնություն տրամադրելը։ Եվս 350 միլիոն դոլար են գնահատվել պաշտպանական ծախսերը և ՊՆ-ի ծառայությունները։
Կիևին վարկ տրամադրելու պատրաստակամության մասին հայտնել է նաև Մեծ Բրիտանիան։ Խոսքը շուրջ 500 միլիոն դոլարի մասին է։ Նպատակը «ռուսական ագրեսիայի տնտեսական հետևանքները մեղմելն է»։
Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմը Կոնգրեսից խնդրել է հավելյալ 6,4 միլիարդ դոլար՝ Ուկրաինային և մի շարք այլ երկրների օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև Պենտագոնի կարիքների համար, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրը։ Ենթադրվում է, որ այդ գումարից 2,9 միլիարդ դոլար կհատկացվի Ուկրաինային մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև անվտանգության ոլորտում Կիևին աջակցություն ցուցաբերելու համար։ Բացի այդ, օգնություն կհատկացվի Բալթյան երկրներին, Լեհաստանին, մի շարք այլ պետությունների։ Միջոցները նախատեսված են տնտեսական վիճակի կայունացման, պարենային ապրանքների գնման համար։ Ըստ ծրագրի՝ 3,5 միլիարդ դոլար կհատկացվի Պենտագոնի կարիքների համար՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".
-
2025-06-03 11:39
Соединенные Штаты закрыли две военные базы в Сирии и передали еще одну под контроль курдских "Сирийских демократических сил" (СДС) в рамках постепенного сокращения военного контингента. Об этом сообщил представитель Пентагона в интервью телеканалу Al Arabiya. Его слова приводит ТАСС.