Последние новости

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Պուտինի և Լավրովի դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտարարել է, որ Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցով համաձայնեցված գործողությունները կարևոր ազդանշան են։ Նա հավելել է, որ Պուտինի, Լավրովի և այլ պաշտոնյաների դեմ պատժամիջոցներն ընդունվել են նախագահ Բայդենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հեռախոսազրույցից հետո։

Ավելի վաղ Եվրամիությունը և Կանադան պատժամիջոցներ են սահմանել Պուտինի, Միշուստինի և Լավրովի դեմ։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանում նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի դեմ՝ կաված Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների հետ։

Պատժամիջոցային ցուցակում են հայտնվել նաև «ԿամԱԶ»-ը, «Ռուսական երկաթուղիներ»-ը, «Սովկոմֆլոտ»-ը և «Միացյալ նավաշինական կորպորացիան»:

Բացի այդ, Facebook-ը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, արգելել է ռուսական պետական ​​լրատվամիջոցների գովազդը և մոնետիզացիան իր հարթակում, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ