«Հեռացեք տարածքից, հակառակ դեպքում...». ադրբեջանցիները հայերեն պահանջում են լքել Խրամորթը
Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից արդեն 2 օր է, ինչ ադրբեջանցիները պահանջում են լքել գյուղը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին Ասկերանի վարչական շրջանի աշխատակազմից։
«Ինչպես երեկ, այնպես էլ այսօր, ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարում են, որ գյուղը ադրբեջանական տարածք է և տեղի բնակիչները պետք է լքեն այն։ Նրանք գրական հայերենով են հայտարարություն անում»,–ասացին աշխատակազմից։
Նա հավելեց, որ գյուղի բնակիչներից որևէ մեկը չի պատրաստվում լքել գյուղը, նրանք սադրանքների չեն տրվում և գիտեն, որ ադրբեջանցիների նպատակը խրամորթցիներին ահաբեկելն է։
Նշենք, որ համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ լսվում է ադրբեջանցիների ձայնը։
«Անհապաղ հեռացեք տարածքից, հակառակ դեպքում ձեր նկատմամբ ուժ կկիրառվի։ Կորուստների համար պատասխանատվությունն ընկնելու է ձեր վրա։ Մի՛ վտանգեք ձեր և ձեր ընտանիքի անդամների կյանքը։ Լքե՛ք տարածքը, դուք գտնվում եք Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Այստեղ ցանկացած գործունություն կարգավորվում է Ադրբեջանի օրենքներով»,–ասվում է ձայնագրության մեջ։
Ասկերանի վարչական շրջանի աշխատակազմից հայտնեցին, որ շրջանի վարչական ղեկավարը` Համլետ Ապրեսյանը, Խրամորթ է գնացել։ Ռուս խաղաղապահները նույնպես տեղեկացված են դեպքի մասին։
Ի դեպ, Խրամորթում նաև 11 տեղահանված ընտանիք են ապաստանել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.
-
2025-07-05 14:30
Самая большая опасность, которой следует опасаться, — это стремительная радикализация общественных настроений. В независимой Армении всегда были периоды обострения той или иной степени, и всегда это заканчивалось трагедией. Но это - беспрецедентная атмосфера: для всех мыслящих людей, во власти или вне ее, для тех, кто «не занимается политикой», постоянных наблюдателей и общественных активистов это должно настораживать. Ничего хорошего в этом нет. Ничего здорового. Бойтесь этого.