Последние новости

Կիևի մետրոն դադարեցրել է ուղևորափոխադրումները և կծառայի որպես ապաստարան

Ուկրաինայի մայրաքաղաքում մետրոն դադարեցնում է ուղևորափոխադրումները և ծառայելու է որպես ապաստարան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալիյ Կլիչկոն:

«Մետրոն անցել է ապաստարանի ռեժիմի: Տրանսպորտային փոխադրումներ չեն իրականացվելու»,- նշել է Կլիչկոն:

Նա կոչ է արել մայրաքաղաքի բնակիչներին մնալ տներում կամ ապաստարաններում: «Դուրս մի եկեք՝ բացառությամբ նրանց, ովքեր աշխատում են կրիտիկական ենթակառուցվածքների ձեռնարկություններում»,- գրել է Կլիչկոն:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ