ՌԴ ՊՆ-ն հայտնել է ռազմական հատուկ գործողության ընթացքում զոհերի մասին
Ռուսաստանի Զինված ուժերը հատուկ գործողության ամբողջ ընթացքում ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան հազար օբյեկտ: Այդ մասին կիրակի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսական զինված ուժերը ռազմական հատուկ գործողության ամբողջ ընթացքում խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1 067 օբյեկտ»,-ասել է նա:
Ինչպես նշել է Կոնաշենկովը, ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի 27 կառավարման կետ և կապի հանգույց, 38 ՀՕՊ զենիթահրթիռային համալիր՝ Ս-300, «Բուկ Մ-1» և «Օսա», ինչպես նաև 56 ռադիոլոկացիոն կայան: «Միայն այսօր ոչնչացվել է յոթ զենիթահրթիռային համալիր, այդ թվում՝ 1 Ս-300 Կրամատորսկ քաղաքի շրջանում: Խոցվել է 3 «Բայրաքթար ԲՏ-2» հարվածային անօդաչու թռչող սարք Չերնիգովի արվարձաններում»,-նշել է գեներալը:
ՌԴ ՊՆ-ից հայտնել են փոքրաթիվ ռուս գերեվարվածների մասին: «Սակայն մենք գիտենք՝ ինչպես են ուկրաինացի ազգայնականները վերաբերվում գերեվարված ռուս զինծառայողներին: և տեսնում ենք, որ խոշտանգումներն ու կտտանքները հիշեցնում են Հայրենական պատերազմի ժամանակ գերմանացի նացիստների ոճը»,-հայտարարել է Կոնաշենկովը:
Կոնաշենկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի Զինուժի կորուստները շատ ավելի քիչ են՝ ի տարբերություն ոչնչացված ազգայնականների և Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողների թվի:
Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմի ղեկավարները անխուսափելիորեն կկրեն պատասխանատվություն: «Գրանցվում և նույնականացվում են բոլոր անձինք, ձայները, հեռախոսները, դրանց կոորդինատները, IP-հասցեները, ինչպես նաև բոլոր ուկրաինացի ազգայնականների նամակագրությունը, որոնք մեր ընկերների նկատմամբ ոտնձգություններ են գործել: Դա նաև վերաբերում է Կիևի ռեժիմի ղեկավարներին ու կատարողներին, որոնք ուղղակի կոչեր են անում ոտնձգություններ կատարել ռուս զինծառայողների նկատմամբ՝ խախտելով ռազմագերիների հետ վերաբերվելու հռչակագիրը: Դուք բոլորդ հայտնաբերված եք և անխուսափելիորեն կկրեք պատասխանատվություն»,-ասել է նա:
Կոնաշենկովը հայտնել է, որ ԼԺՀ զորքերի խմբավորումը հաջողությամբ առաջխաղացում է գրանցել ևս 4 կմ երկայնքով: «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը ՌԴ ԶՈՒ ռազմական աջակցությամբ հաջողությամբ առաջխաղացում է գրանցել՝ հակառակորդի պաշտպանությունը ևս 4 կմ ճեղքելով: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումները, հաղթահարելով ազգայնական ստորաբաժանումների հակազդեցությունը, ևս 6 կմ առաջխաղացում են գրանցել: Ազատագրվել են Նիժնեյե, Գրանիտնոյե և Գնուտովո բնակավայրերը»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ ռուսական ԶՈՒ-ն փետրվարի 24-ից սկսված ռազմական հատուկ գործողության ամբողջ ընթացքում խոցել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1 067 օբյեկտ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.