Պենտագոն. Պուտինի հրամանն իրավիճակը շատ ավելի վտանգավոր է դարձնում
Միջուկային ուժերի պատրաստվածության բարձրացման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը սրացում է, որը կարող է իրավիճակը «շատ ավելի վտանգավոր» դարձնել, կիրակի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Պուտինը հրամանը տվել է այն պահին, երբ, ըստ Վաշինգտոնի, քառօրյա ներխուժումից հետո ռուսական զորքերն անսպասելի անհաջողություններ են կրում մարտի դաշտում։ Ինչպես հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները, դրան նպաստել են ուկրաինական ուժեղ դիմադրությունը և ձախողումները պլանավորման հարցում, որոնք վառելիքի և անհրաժեշտ այլ պարագաների պակասի հանեգեցրին, ասել են ԱՄՆ պաշտոնյաները:
Պենտագոնը Պուտինի հրամանի մասին տեղեկացել է ոչ թե ամերիկյան հետախուզական աղբյուրներից, այլ ՌԴ նախագահի հեռուստաուղերձից, հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան: Պուտինի ելույթից անմիջապես հետո ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, Շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլին և Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար Թոդ Ուոլթերսը նախապես ծրագրված հանդիպում անցկացրեցին՝ ՌԴ նախագահի որոշումը քննարկելու համար:
Չնայած Վաշինգտոնը դեռ տեղեկություններ է հավաքում՝ Պուտինի որոշումը մտահոգիչ է, անանուն մնալու պայմանով ասել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան։ «Ըստ էության, այն ուժեր է խաղի մեջ մտցնում, որոնք սխալ հաշվարկի դեպքում իրավիճակը կարող են շատ ավելի վտանգավոր դարձնել»,- ասել է նա:
Հարցին ի պատասխան՝ արդյո՞ք Պուտինի հայտարարությունից հետո ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, պաշտոնյան պատասխանել է. «Այդ աջակցությունը կշարունակվի»։
ԱՄՆ-ի գնահատականներով՝ Ռուսաստանն ավելի քան 350 հրթիռ է արձակել Ուկրաինայի թիրախների ուղղությամբ, որոնցից մի քանիսը խոցել են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այնուամենայնիվ, Պենտագոնի պաշտոնյան խորը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, ինչը, ըստ ռազմական գերատեսչության, վկայում է ռուսական ուժերի ռազմավարության փոփոխության մասին:
Խոսելով Կիևից հյուսիս Չեռնիգովի ուղղությամբ ռուսական առաջխաղացման մասին՝ պաշտոնյան ասել է, որ կան նշաններ, որ Ռուսաստանը պաշարման մարտավարություն է կիրառում:
«Նրանց մոտ, կարծես, սկսում է զարգանալ պաշարման մտածելակերպը, իսկ ռազմական մարտավարության և ռազմավարության ցանկացած ուսումնասիրող ձեզ կասի, որ պաշարման դեպքում մեծանում է կողմնակի կորուստների հավանականությունը»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.