ՀՅԴ․ Պարտության և պատերազմի խորհրդանիշ ուժը չի կարող ապահովել խաղաղություն
Պետք է չհաշտվել պարտության հետ, պետք է ձևավորել դիմադրություն, որ մենք զիջելու հայրենիք չունենք, դիմադրություն հայրենիքը պարտությունների ու զիջումների տանող օրակարգերին: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ իր խոսքում նշեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս իշխանությունը աղետաբեր է Արցախի, Հայաստանի և հայության համար. պարտության և պատերազմի խորհրդանիշ ուժը չի կարող ապահովել խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն:
Հայաստանում ստեղծված իրավիճակը պետք է փոխվի, պետք է փոխվի ժողովրդի վճռական կամքով և ազգային ուժերի առաջնորդությամբ:
Պարտության և պատերազմի խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու՛ է։
Մեր երկիրը պետք է ունենա ազգային իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, որը կապահովի երկրի սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, Հայաստանը կդարձնի արժանապատիվ և բարեկեցիկ երկիր», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 12:10
Лайнер авиакомпании Utair со второй попытки, с задержкой в несколько часов совершил посадку в Ереване. Об этом Sputnik Армения заявили в Комитете гражданской авиации (КГА).
-
2025-07-03 12:07
Правительство Армении на заседании в четверг установило квоты на ввоз сельскохозяйственной продукции из Ирана.
-
2025-07-03 12:05
В то время как все обеспокоены начавшейся антинациональной атакой на Церковь и борьбой против становления диктатуры, во внешнеполитической сфере происходят активные процессы, которые ускорились после визита де-факто управленца Армении Никола Пашиняна в Стамбул. Об этом написал тюрколог Варужан ГЕГАМЯН в своём Telegram-канале.
-
2025-07-03 12:04
Федеральная служба судебных приставов России возбудила исполнительное производство в отношении азербайджанского бизнесмена Араса (Араза) Агаларова (бывшего свата президента Азербайджана Алиева – ред.), свидетельствуют данные из реестра должников физлиц.