Արցախի ԱԺ նախագահ․ Անպատժելիությունը Ադրբեջանին մղեցին նոր ցեղասպան գործողությունների
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Սումգայիթյան ցեղասպանության 34-րդ տարելիցի առթիվ ուղերձով է հանդես եկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահի ուղերձի մեջ, մասնավորապես, նշված է.
«Սիրելի' հայրենակիցներ, Սումգայիթյան ոճրագործությունից անցել է 34 տարի։
Ցեղասպանությունից տառապել և տառապում են աշխարհի շատ ժողովուրդներ, ազգեր ու ազգություններ, իսկ հայ ժողովրդի համար այն անցյալն է ու ներկան, բայց ոչ՝ երբեք ապագան։
20-րդ դարասկզբին ծնունդ առած արհեստածին պետություն Ադրբեջանն իր կազմավորման ժամանակներից ի վեր ստանձնել է հայատյաց առաքելություն։ Ապացույցը՝ 1988թ․-ին կազմակերպած սումգայիթյան ջարդերն ու պարբերաբար շարունակվող պատերազմներն են։
Ադրբեջանի միակ նպատակն ու հոգեգար ցանկությունն Արցախի վերջնական բռնազավթումն ու բնիկ ժողովրդի վերացումն է։
Անպատժելիությունն ու անհանդուրժողականությունն ադրբեջանական իշխանություններին մղեցին նոր ցեղասպան գործողությունների։
Հայատյացության դրսևորումն իր գագաթնակետին հասավ 2020թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով, մասնավորապես՝ Արցախի բնակչության, հայ գերիների հանդեպ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի, սպանությունների, խոշտանգումների, մշակութային ցեղասպանության ձևով։
Խստորեն դատապարտելով Սումգայիթյան ոճրագործությունը և արցախահայության հանդեպ իրականացվող շարունակական քաղաքականությունը՝ կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին գործուն քայլեր ձեռնարկել հայերի հանդեպ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության կանխարգելման ուղղությամբ։
Մենք պետք է դուրս գանք այս ծանր իրավիճակից և, մեր պապենական հողում ապրելով, պահանջատեր լինենք մեր իրավունքներին։
Խոնարհումս ադրբեջանական բռնություններին զոհ դարձած մեր հայրենակիցների և արցախյան բոլոր պատերազմներում նահատակված քաջորդիների հիշատակին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:20
Посольство РФ в Израиле рекомендует россиянам покинуть страну до нормализации обстановки. Об этом 16 июня сообщил российский посол Анатолий Викторов.
-
2025-06-16 13:16
После вчерашнего намека Израиля, похоже, Азербайджан наконец решил исполнить волю Тель-Авива.
-
2025-06-16 13:12
Тегеран продолжает придерживаться обязательств по договору о нераспространении ядерного оружия и по-прежнему считает, что такому оружию не место на Ближнем Востоке. Об этом заявил официальный представитель внешнеполитического ведомства Исламской республики Эсмаил Багаи.
-
2025-06-16 13:10
В советское время для армянской церкви делось больше, чем при нынешних властях Армении. Об этом заявил предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.