Գեղամասարի մի քանի գյուղեր զրկվել են ջրից
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի մի քանի գյուղեր մայիսի 12-ից հետո՝ երբ ադրբեջանցիները առաջխաղացում ունեցան Սև լճի ուղղությամբ, զրկվել են ոռոգման և խմելու ջրից:
NEWS.am-ի հետ զրույցում Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը պատմեց, որ խնդիրն առկա է համայնքի 18 գյուղերից վեցում. Որոշ գյուղեր՝ մասնակի, որոշներն էլ ամբողջությամբ կորցրել են իրենց ջրի աղբյուրները:
«Կութ, Սոթք և Ազատ գյուղերի ջրաղբյուրները շատ մոտ են ադրբեջանական ուժերի տեղակայած դիրքերին: Ջաղացաձոր գյուղի ջրաղբյուրները, որոնք սկիզբ էին առնում Այրքից, մասամբ անցել են թշնամու տիրապետության տակ: Նորաբակի և Գեղամաբակի բոլոր ջրաղբյուրներն ամբողջությամբ են հայտնվել ադրբեջանցիների մոտ»,- ասաց Ավետյանը:
Համայնքապետը նշեց, որ ջրից զրկված գյուղերի բնակիչներն ամեն օր հարևան գյուղերից են ջուր բերում. «Այն ջրի աղբյուրներից, որոնք մասնակի են անցել ադրբեջանցիների մոտ, օգտվել, բնականաբար, չենք կարող, որովեհտև կա վտանգ, որ իրենք կարող են թունավորել ջուրը: Մենք ստեղծված խնդրով բազմիցս դիմել ենք մարզպետարան ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, սակայն այլընտրանք դեռևս մշակված չէ»,- ընդգծեց Ավետյանը:
Հակոբ Ավետյանի խոսքով՝ մայիսի 12-ից հետո ջրի խնդիրը միակը չէ, որին բախվել են գյուղերի բնակիչները: Շատ գյուղացիներ կորցրել են իրենց արտոավայրերը, որոնցից շատերում ներդրումներ էին արված:
«Մեր ոչ բոլոր բնակիչներ են հարմարվում այս իրավիճակին: Գրեթե բոլոր գյուղերում կան ընտանիքներ, որոնք տեղափոխվել են Երևան կամ արտագաղթել Ռուսաստան»,- հավելեց Ավետյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 14:06
Российская сторона выражает признательность Азербайджану за оказанное содействие в возвращении на родину российских граждан, пребывавших в Иране в момент атаки Израиля. Об этом говорится в сообщении МИД РФ.
-
2025-06-14 14:03
Армия обороны Израиля (ЦАХАЛ) расширяет масштабы военной операции против ядерной программы Ирана и наносит удары по десяткам военных объектов. Об этом заявил советник канцелярии израильского премьера Бениамина Нетаньяху Дмитрий Гендельман.
-
2025-06-14 14:02
Депутат Государственной Думы и директор Института стран СНГ Константин Затулин прокомментировал усиливающуюся антироссийскую риторику Азербайджана. В интервью изданию «Свободная пресса» он отметил, что официальный Баку, используя любые поводы, стремится дискредитировать российскую позицию, особенно в контексте карабахского конфликта.
-
2025-06-14 13:59
В Израиле среди армян, к счастью, пострадавших нет. Об этом Новости Армении-NEWS.am сообщил архимандрит (вардапет) Эммануэл Атаджанян.