Չինաստանը հրաժարվել է աջակցել SWIFT-ից Ռուսաստանի անջատմանը
Չինաստանը դեմ է հանդես եկել պատժամիջոցների կիրառմանը՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոց, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Չինաստանը չի աջակցում պատժամիջոցների կիրառմանը խնդիրների լուծման համար և առավել ևս դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմք չունեն միջազգային իրավունքի մեջ»,- այսպես է դիվանագետը պատասխանել է SWIFT-ից Ռուսաստանին անջատելու Չինաստանի դիրքորոշման մասին հարցին:
Նա նաև պահանջել է ԱՄՆ-ից վնաս չհասցնել Չինաստանի և այլ կողմերի օրինական իրավունքներն ու շահերին ուկրաինական խնդրի լուծման ժամանակ:
Հիշեցնենք, որ արևմտյան երկրները մտադիր են առաջիկա օրերին անջատել ռուսական որոշ բանկեր SWIFT-ից:
Եվրամիությունն այս որոշումն արդեն համաձայնեցրել է, այն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո։ Սա պատժամիջոցների նոր փաթեթի միջոցներից մեկն է, որն ԱՄՆ-ը և նրա գործընկերները կիրառում են Մոսկվայի դեմ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.