Ղարիբաշվիլին բացատրել է, թե ինչու Վրաստանը պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ
Վրաստանը պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ, քանի որ դրանից կտուժի Վրաստանի բնակչությունը, կառավարության նիստից առաջ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է «Նովոստի-Գռուզիան»։
«Երբ խոսքը պատժամիջոցների կիրառման մասին է… Ի՞նչ են ինձանից խնդրում: Որ ես իմ ժողովրդի դեմ պատժամիջոցներ կիրառե՞մ։ Իսկ ո՞վ կտուժի դրանից։ Մեր բնակչությունը, մեր տնտեսությունը, ավելի քան մեկ միլիոն մեր հայրենակիցները, ովքեր չեն կարողանա ֆինանսական գործարքներ իրականացնել և այլն»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետն ընդգծել է, որ ինքը գործում է Վրաստանի ազգային շահերից ելնելով։
«Ուստի ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ այդ ավելորդ էմոցիաները ոչ մի բանի չեն բերի, հակառակը, վնասում են մեր ազգային շահերին, մեր ժողովրդի շահերին»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։
Ընդ որում, նա հավելել է, որ բոլոր միջազգային ձևաչափերի շրջանակներում Վրաստանն աջակցություն է հայտնել Ուկրաինային։ Վրաստանը կողմ է հանդես եկել Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպությանը կասեցնելու մասին Եվրախորհրդի որոշմանը, ինչպես նաև աջակցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին։
Նշենք, որ Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կոչ է անում երկրի իշխանություններին մասնակիորեն միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին, որոնք սահմանվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ «Վրաց ժողովրդի անունից դուք պետք է միանաք օդային տարածքի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցներին»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱՇ-ի նախագահ Նիկա Մելիան։ Նա նաև պահանջել է արգելել ռուսական ԶԼՄ-ների հեռարձակումը երկրում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 06:13
Союз журналистов Армении обратился в Европейскую федерацию журналистов (EFJ) и Международную федерацию журналистов (IFJ) с просьбой осудить препятствование работе корреспондентов в парламенте страны, а также оскорбительные высказывания депутатов в адрес репортеров.
-
2025-04-22 06:09
Очередное заседание "суда" над армянскими пленными, включая военно-политическое руководство Нагорного Карабаха, состоялось в Баку.
-
2025-04-22 06:03
Председатель Конституционного суда Армении Арман Диланян заявил, что Основной Закон Армении не содержит территориальных претензий не только к Азербайджану, но и к какой-либо другой стране.
-
2025-04-22 06:01
Президент Ирана Масуд Пезешкиян заявил, что Тегеран готов к соглашению с США по ядерной проблеме в определенных рамках, которые обеспечивают его национальные интересы, добавив, что он не является ни оптимистом, ни пессимистом по этому поводу.