Последние новости

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պարտականությունները կկատարի Կամո Քոչունցը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցի վրա: Այս տեղեկությունը՝ NEWS.am-ին հաստատեցին ՊՆ-ից:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը օրեր առաջ գրել էր, որ ըստ իրեն հասած տեղեկությունների՝ ՊՆ-ում ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի երկու թեկնածուի նշանակման հարց է առաջ քաշվել՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունց և Առաքել Մարտիկյան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 24-ին Արտակ Դավթյանն ազատվել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Նույն օրը Գլխավոր շտաբում էլի կադրային մի շարք փոփոխություններ էին տեղի ունեցել:՝ ազատումներ ու նշանակումներ:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ