Մուրադ Փափազյան․ Սինանյանը գալիս է Ֆրանսիան՝ հայ համայնքը տկարացնելու համար
Մենք պետք է բարձրացնենք արտաքին հարաբերությունների մակարդակը, որովհետև հնարավորություններ կան, որ Հայաստանի շուրջը նոր հետաքրքրություններ ստեղծվեն, ավելի լուրջ համագործակցություն լինի այլ երկրների հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։
«Սփյուռքը ներկա է 30 երկրում, այդ երկրներում մենք աշխատում ենք։ Մենք ունենք այդ ուժը Սփյուռքում, որն ընդհանրապես Հայաստանը չի օգտագործել ու չի օգտագործում այսօր: Հայաստան, Արցախ, Սփյուռքը, այս երեքը միասին պետք է կազմեն հայկական աշխարհը, որպեսզի ուժ տանք նաև հայրենիքին: ՀՀ իշխանությունները պետք է փոխեն իրենց քաղաքականությունը Սփյուռքի նկատմամբ»,- ասաց նա:
Հարցին՝ այսօր Հայաստան-Սփյուռք հարաբերություններում անջրպետ է նկատվում, ինչպե՞ս պետք է լուծել, Մուրադ Փափազյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունները պետք է փոխեն իրենց քաղաքականությունը Սփյուռքի նկատմամբ։
«Միայն Գերագույն հանձնակատարով չի կարելի լուծել այդ խնդիրը, մանավանդ երբ Գերագույն հանձնակատարը գալիս է Ֆրանսիա հայ համայնքը տկարացնելու համար, և ավերելու այն աշխատանքները, որոնք տանում ենք մենք»,- նշեց նա։
Մուրադ Փափազյանի խոսքով, Ֆրանսիան այն համայնք է, որ լուրջ հաջողություններ է արձանագրել Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի Հանրապետության, Հայաստանի զորակցության ուղղությամբ. «Ֆրանսիան այն երկիրն է, ուր Թուրքիային և Ադրբեջանին չի հաջողվում հասնել մեր մակարդակին։ Ինչու է Գերագույն հանձնակատար պարոն Զարեհ Սինանյանը գալիս Ֆրանսիա, փորձում ուժ տալ ուրիշ կազմակերպության, փորձում տկարացնել ավանդական կազմակերպություններին, որոնք դաշտում հաջողություններ են արձանագրել։ Ինչո՞ւ, եթե ոչ տկարացնելու համար․ Ինչո՞ւ է ուզում տկարացնել համայնքը», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 18:18
Пожар вспыхнул на крупнейшей в Армении свалке "Нубарашен". Огонь охватил площадь до 1 тыс. кв. м. Боевые расчеты Спасательной службы МВД Армении ведут работу по ликвидации пожара. Об этом и.о. директора ООО "Новая городская мусорная свалка Еревана" Ваге Вардапетян сообщил Sputnik Армения.
-
2025-07-28 18:17
Президент США Дональд Трамп заявил, что необходимо позаботиться о гуманитарных потребностях в секторе Газа, передает Sky News.
-
2025-07-28 18:15
Защита предпринимателя Самвела Карапетяна направила письма в прокуратуру и лично генпрокурору Анне Вардапетян с ходатайством об изменении меры пресечения бизнесмену. Об этом говорится в сообщении одного из адвокатов бизнесмена Арама Вардеваняна.
-
2025-07-28 18:14
Представители Армении завоевали 1 золотую и 2 бронзовые медали на 36-й международной олимпиаде по биологии на Филиппинах. Об этом сообщает министерство образования, науки, культуры и спорта Армении.