Последние новости

Թուրքիայում հակառուսական ցույցեր են ընթանում

Թուրքիայում հակառուսական ցույցեր են ընթանում ընդդեմ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունների։ Հերթական բողոքի ակցիան տեղի է ունեցել Տրապիզոնում։

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ ակցիային մասնակցել են Թուրքիայում բնակվող Ուկրաինայի տասնյակ քաղաքացիներ։ Ցուցարարներն իրենց հետ բերել են Ռուսաստանի գործողությունները քննադատող պաստառներ՝ պահանջելով դադարեցնել հատուկ գործողությունը Ուկրաինայում։

Նշվում է, որ վերջին օրերին նմանատիպ ակցիաներ են անցկացվել նաև Թուրքիայի այլ քաղաքներում, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ