Ռուս-ուկրաինական բանակցություններում ընդմիջում է հայտարարվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններում ընդմիջում է հայտարարվել։ Կողմերը շփվել են երեք ժամ։ Ինչպես են մեկնարկել բանակցությունները՝ տեսանյութում։
Հանդիպումն անցկացվում է Բելառուսի տարածքում։ Ուկրաինական պատվիրակության անդամներն այդտեղ են ժամանել այսօր առավոտյան ուղղաթիռով՝ Լեհաստանի տարածքից, անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնում է Sputnik Բելառուսը։
Ռուսաստանյան պատվիրակությունը Կիևի ներկայացուցիչների հետ բանակցելու համար Մինսկ էր ժամանել դեռ կիրակի օրը ու սպասում էր հանդիպման տեղի վերաբերյալ որոշմանը։
Բացելով հանդիպումը՝ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է. «Դուք կարող եք ձեզ լիովին անվտանգ զգալ։ Դա մեր սուրբ պարտականությունն է»։
Բանակցությունների անհրաժեշտության մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր դեռ փետրվարի 24-ին՝ միաժամանակ առաջարկելով դրանք անցկացնել Մինսկում։ Նույն օրվա երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնություն հայտնեց բանակցել չեզոք կարգավիճակի վերաբերյալ, սակայն ավելի ուշ հրաժարվեց հանդիպումը Բելառուսում անցկացնելուց։
Դրան հաջորդեց Լուկաշենկոյի հեռախոսազրույցը Զելենսկու հետ, որից հետո Ուկրաինան այնուամենայնիվ համաձայնեց բանակցությունների համար ժամանել Գոմելի մարզ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: