Մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների եզրափակիչ փուլը
Բելառուսի Գոմելի մարզում րոպեներ առաջ սկսվեց ռուս-ուկրաինական բանակցությունների 3-րդ փուլը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են դիվանագիտական շրջանակներից։
«Հենց նոր մտան, սկսվեց բանակցությունների երրորդ փուլը, ենթադրաբար դա եզրափակիչը կլինի»,-ասել են գործակալությանը։
Աղբյուրը ճշտել է, որ ավելի քան 4 ժամ ձգված բանակցությունների ընթացքում երկու ընդմիջում է եղել։
Բանակցություններում Մոսկվան ներկայացնում են նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ու Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Կիևը ներկայացնում են պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, խորհրդարանի «Ժողովրդի ծառա» խմբակցության Դավիթ Արախամիան, փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին, նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Գերագույն ռադայի պատգամավոր Ռուստեմ Ումերովը, Եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի տեղակալ Անդրեյ Կոստինը։
Բանակցությունների անհրաժեշտության մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր դեռ փետրվարի 24-ին՝ միաժամանակ առաջարկելով դրանք անցկացնել Մինսկում։ Նույն օրվա երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնություն հայտնեց բանակցել չեզոք կարգավիճակի վերաբերյալ, սակայն ավելի ուշ հրաժարվեց հանդիպումը Բելառուսում անցկացնելուց։
Դրան հաջորդեց Լուկաշենկոյի հեռախոսազրույցը Զելենսկու հետ, որից հետո Ուկրաինան այնուամենայնիվ համաձայնեց բանակցությունների համար ժամանել Գոմելի մարզ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 09:03
5 июля при осуществлении карантинного фитосанитарного контроля в отношении 2-х партий свежих персиков и нектаринов, общим объемом 18 т, поступивших из Азербайджана на склад временного хранения в г. Краснодар, должностными лицами выявлено живые имаго карантинного для Российской Федерации объекта – западного цветочного трипса (Frankliniella occidentalis Pergande).
-
2025-07-11 09:02
«В рамках явно незаконного уголовного дела против архиепископа Микаела Аджапахяна оказывается серьёзное давление на нескольких женщин из Гюмри с целью получения показаний.
-
2025-07-10 19:54
Ректор Ереванского государственного университета Ованнес Ованнисян уволил декана факультета богословия, епископа Анушавана Жамкочяна, сообщает издание 24News.
-
2025-07-10 19:24
В Турции разгорелся скандал вокруг карикатуры, опубликованной в известном сатирическом журнале LeMan, который уже более 30 лет высмеивает власть. Из-за рисунка, на котором изображены два персонажа – бородатый мужчина в такия (традиционная мусульманская шапочка), представившийся Мухаммедом, и мужчина в цилиндре, напоминающий хасидского еврея, по имени Муса, – полиция ворвалась в редакцию и арестовала сотрудников. На фоне горящих зданий и летящих ракет оба персонажа изображены с крыльями, пишет Index on Censorship.