Հովհաննես Խաչատրյան․ ՌԴ ֆինանսական համակարգի կայունանալն օրերի հարց է
Ռուբլին, այո, կտրուկ տատանումներ ունեցավ, բայց մենք Ռուսաստանի ԿԲ-ի կողմից ֆինանսական մեծ շոկեր թույլ չտալու վճռականություն ենք տեսնում։ Այս մասին Հանրահին հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումներին։
Նրա դիտարկմամբ՝ վերջին օրերին ռուբլին մոտ 20%-ից քիչ ավելի է արժեզրկվել, բայց 2014թ-ի համեմատ էապես հիմա այն ավելի քիչ է՝ այն ժամանակ ավելի քան 100% արժեզրկում է գրանցվել։
Հարցին, թե ինչպես կարող է սա ազդեցություն ունենալ ռուսական ընկերությունների հետ համագործակցող հայկական տնտեսվարողների վրա, Խաչատրյանը նկատեց․
«Եթե Ռուսաստանում, օրինակ, 20%-ի չափով հավանական գնաճ տեղի ունենա, ապա Հայաստանից արտահանվող ապրանքը, օրինակ՝ ելակը, Ռուսաստանում ռուբլով X տոկոսով թանկ կարժենա և ամբողջությամբ կամ մասնակիորեն կփոխհատուցի այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել փոխարժեքում։ Կարևորն այն է, թե ինչ դինամիկա կունենան գները Ռուսաստանում։ Սա, բնականաբար, բացասական նորություն է, բայց այստեղ հարցը չափի մեջ է»,- շեշտեց Խաչատրյանը։
ԿԲ նախագահի տեղակալի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսվարողների միջև ռուբլով փոխանցումներ կատարելու որևէ խնդիր չկա, պատժամիջոցները դրա վրա չեն տարածվում։ Ինչ վերաբերում է դոլարային փոխանցումներին, ապա ՌԴ-ում բազմաթիվ բանկեր սանկցիայի տակ չեն, և եթե մեր տնտեսվարողների՝ ՌԴ-ում գործող գործընկեր տնտեսվարողները նման բանկերում հաշիվներ բացեն, հնարավոր կլինի դոլարով փոխանցումներ կատարել։
Իսկ ի՞նչ անեն այն տնտեսվարողները, որոնք ռուսական ընկերությունների հետ ռուբլով են գործարքներ կատարում, և այժմ ռուբլով առկա դրամական միջոցներ ունեն, ի՞նչ անել, եթե ռուբլին արժեզրկվում է։ ԿԲ ներկայացուցչի խոսքով՝ այս պահին կտրուկ քայլերի դիմել պետք չէ։
«Ամենասթափ մոտեցումն այն կլինի, որ կտրուկ տատանումների ժամանակ, մանավանդ, երբ ֆինանսական ընկերությունները, շոկից դրդված, անտրամաբանական մեծ փոխարժեքներ են սահմանում առքի և վաճառքի համար, կտրուկ քայլեր հիմա պետք չէ անել, որովհետև առքի/վաճառքի տարբերությունները կարճ ժամանակում նվազելու է, Ռուսաստանի ֆինանսական համակարգը կայունանալու է՝ դա օրերի, շաբաթների հարց է»,- նկատեց ԿԲ ներկայացուցիչը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».