Արմեն Գևորգյան․ Հասարակության զգալի մասը դուրս է մնում քաղաքական գործընթացներից
Իշխանության հարցը փակված չէ, քանի որ շատերը չեն տեսնում, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Նա կարծում է, որ հասարակության մի զգալի հատված դուրս է մնում քաղաքական գործընթացներից, ուստի պետք է լուրջ երկխոսություն։ Ըստ նրա՝ հասարակությունը դառնում է «անցյալի և ներկայի» մոտեցման գերին, և հարցն այն է, թե ազգային ռեսուրսներն ու զարգացման հեռանկարները ճիշտ գնահատելու կարողությունը մնացե՞լ են արդյոք և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում։ «Ամենամեծ սպառնալիքներից մեկն այն է, որ մենք անընդհատ խոսում ենք անցյալի և ներկայի մասին և չենք կարողանում կենտրոնանալ ապագայի վրա: Բացի այդ, հասարակությունն առաջնորդվում է արտաքին ազդակներով։ Դա հանգեցնում է նրան, որ հասարակությունն ինքնին ոչինչ չի անում։ Հայաստանի օրակարգում ես դինամիկա եմ տեսնում, ուղենիշ՝ ապագայի համար»,- ասաց Գևորգյանը։
Հայաստանի օրակարգը, ըստ պատգամավորի գնահատականի, ունի երեք հարթություն՝ առաջինը ներհայաստանյանն է, որում տեղի են ունենում բարդ քաղաքական և բարոյահոգեբանական գործընթացներ, երկրորդը՝ համահայկական հարթությունը, երրորդը՝ աշխարհքաղաքականը, որում Հայաստանը գտնվում է գործընթացների էպիկենտրոնում, որոնք իրենից կախված չեն։
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ներառում է բոլոր երեք հարթությունները։ Կա քննարկման և ուսումնասիրության երկու օբյեկտ՝ պետության որակը և հանրային հարաբերությունների էությունը, որոնք հաճախ չեն արտացոլվում քաղաքական հարթությունում։ Շատ դժվար է խոսել ապագայի ծրագրերի մասին, երբ այժմ կան չլուծված սոցիալ-տնտեսական խնդիրներ»,- եզրափակեց Արմեն Գևորգյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.