Խորհրդարանը չի քննարկի «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության նախագիծը
Խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցության պատգամավորները, մարտի 1-ին հրաժարվեցին ՀՀ Ազգային ժողովի օրակարգում ներառել Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրի» վավերացման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը։ Հայտարարության նախագիծը նախաձեռնել և ներկայացրել էր «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը։
Իշխանության դիրքորոշումը ներկայացրեց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Նա, մասնավորապես, հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արդեն այդ հռչակագրին գնահատական տվել է։
Նախաձեռնությունը ընթացիկ քառօրյայի օրակարգում ներառելու առաջարկն արժանացել է ընդամենը 26 պատգամավորի հավանությանը։ 1-ը «դեմ» է քվեարկել, 57-ը՝ ձեռնպահ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 14:09
Газета «Грапарак» со ссылкой на свои источники сообщает, что премьер-министр Армении Никол Пашинян планирует первое «митинг-нападение» на Первопрестольный Святой Эчмиадзин 22 июля.
-
2025-07-21 14:08
Следственные действия проходят в понедельник в спортивных клубах Reebok и Gold's Gym, сообщает пресс-служба Следственного комитета Армении.
-
2025-07-21 14:07
Обвиняемый по делу об организации убийства замминистра обороны Ваграма Хорхоруни Сасун Арушанян арестован. Об этом сообщили Sputnik Армения в Следственном комитете.
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.