Վանեցյան․ Հայաստանն անվտանգության ապահովման հետ կապված լուրջ խնդիրներ ունի
Կան անվտանգության ապահովման հետ կապված լուրջ խնդիրներ, Արցախի չլուծված խնդիրը, Հայաստանի տարածքում թշնամու զինված ուժերի երկար գտնվելը, չհստակեցված սահմանները, հիմնական դաշնակիցների հետ անհասկանալի հարաբերությունները, խնդիրները միջազգային գործընկերների հետ։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Այս ամենը, նրա խոսքով, պահանջում է որոշումներ, և ամեն ինչ պետք է անել գլոբալ անվտանգության համատեքստում, ինչն այսօր չի արվում։
Վանեցյանը կրկնեց, որ անվտանգության ռիսկերը մնում են։
Նրա խոսքով, 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ իշխանության գործողությունների կամ անգործության արդյունքում Հայաստանը կորցրել է միջազգային գործընկերների աջակցությունը։ «Բացի Ռուսաստանից և Ֆրանսիայից, ոչ մի երկիր նույնիսկ դատապարտող հայտարարություններ չի արել պատերազմի սկզբի, ընթացքի և հետևանքների մասին»,- նշեց նա։
Նա ընդգծեց, որ հասարակությունը դարձել է դիտորդ, որի վառ օրինակն է 2021թ․ արձանագրված լուրջ արտագաղթը։ «Մարդիկ չեն ուզում մնալ այստեղ և ինչ-որ խնդիրներ լուծել, ուզում են լքել Հայաստանը։ Սա ուղղակի սպառնալիք է մեր ապագայի և մեր երկրի համար։ Գործող իշխանությունը պետք է հեռանա, որպեսզի մենք կարողանանք կոտրել մեզ հետապնդող պարտության շղթան և գծել ապագայի օրակարգը։ Պետք է ձևավորել պրոֆեսիոնալներից բաղկացած նորմալ իշխանություն՝ առանց «նախկինների ու ներկաների» մասին կեղծ պնդումների։ Մեզ պետք է լայն երկխոսություն հասարակության հետ՝ անկախ քաղաքական հայացքներից։ Առողջ ուժերը պետք է երկխոսեն և ձևավորեն հայկական օրակարգը։ Սփյուռքը ևս պետք է իր դերն ունենա։ Պետք է Հայաստանից ներգրավել մասնագետների, ովքեր կկարողանան հայանպաստ լուծումներ գտնել»,- եզրափակեց Վանեցյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.