Последние новости

Կշարունակենք, մինչև հասնենք մեր նպատակին. Սերգեյ Շոյգուն Ուկրաինայում ռազմական գործողության մասին

Ռուսական բանակը կշարունակի «հատուկ գործողությունն» Ուկրաինայում՝ մինչև որ հասնի իր առջև դրված նպատակին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խմբավորումները կշարունակեն հատուկ գործողության անցկացումը, մինչև որ հասնեն իրենց առջև դրված նպատակին»,- ասել է Շոյգուն:

Նրա խոսքով՝ «հատուկ գործողության» գլխավոր նպատակն է պաշտպանել Ռուսաստանը Արևմուտքի կողմից ռազմական սպառնալիքից:

«Մեզ համար գլխավորն է պաշտպանել Ռուսաստանի Դաշնությունը Արևմուտքը երկրների ստեղծած ռազմական սպառնալիքից, որոնք փորձում են օգտագործել ուկրաինացի ժողովրդին մեր երկրի դեմ»,- ասել է նա, տեղեկացնում է Aravot.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ