Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱՐԵՎՄՈՒՏՔ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿՏՐՈՒԿ ՓՈՔՐԱՆԱԼՈՒ Է ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՆԵՎՐԻ ԴԱՇՏԸ
Ակնհայտ է, որ Արևմուտք – Ռուսաստան լարվածությունից մենք չենք շահելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կարճ՝ Հայաստանի համար առկա գլոբալ հակամարտության քաղաքական հետևանքների մասին:
Ակնհայտ է, որ Արևմուտք – Ռուսաստան լարվածությունից մենք չենք շահելու.
1. Կտրուկ փոքրանալու է Հայաստանի արտաքին քաղաքական մանևվրի դաշտը:
2. Արցախի հողի վրա ռուսական զորքն է տալիս Արցախին անվտանգային երաշխիքներ: Պետք է նաև ընդունենք, որ այսօր հայոց բանակը ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի անվտանգության երաշխիքը չի: Ուստի ռուսաստանյան անվտանգային երաշխիքները տարածվում են նաև Հայաստանի վրա:
3. Ակնհայտ է, որ եթե Ռուսաստանի դիրքերը թուլացան, ապա Հարավային Կովկասում, ոմանք կարող են մտածել, որ առաջացել է ճիշտ ժամանակ՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ՝ Կովկասյան ճակատ բացելու: Դա անելու է կա՛մ Էրդողանը, կա՛մ ՝ Ալիևը:
4. Աշխարհաքաղաքական այս բախման մեջ Մինսկի խմբի համանախագահները, որոնցից երկուսն Արևմուտք են, իսկ մյուսը՝ Ռուսաստանն է, նախկինում Արցախյան խնդրի շուրջ ունեին տեսանելի կոնսենսուս: Արդյո՞ք դա պահպանվելու է Ուկրաինայի հետևանքով առաջացած լարվածության ֆոնին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.