Последние новости

ՌԴ ՊՆ․ Ռուսաստանը կհարվածի Ուկրաինայի տեղեկատվական-հոգեբանական գործողությունների կենտրոնին

Ռուսաստանը հարվածներ կհասցնի Ուկրաինայի ԶՈւ տեղեկատվական-հոգեբանական գործողությունների կենտրոնին, ինչպես նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության տեխնոլոգիական օբյեկտներին։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Ռուսաստանի դեմ տեղեկատվական հարձակումները կանխելու նպատակով Ուկրաինայի անվտանգության ծառայության և Կիևի ПСО -ի 72-րդ Գլխավոր կենտրոնի տեխնոլոգիական օբյեկտներին հարվածներ կհասցվեն բարձր ճշգրտության զենքով: Ուկրաինացի ազգայնականների կողմից Ռուսաստանի դեմ սադրանքներ իրականացնելու համար ներգրավվող Ուկրաինայի քաղաքացիներին, ինչպես նաև վերահեռարձակման հանգույցների հարևանությամբ բնակվող Կիևի բնակիչներին կոչ ենք անում լքել իրենց տները»,–ասել է Կոնաշենկովը։

Նա նշել է, որ հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո ավելացել են ՌԴ տարբեր պետական հաստատությունների վրա տեղեկատվական հարձակումները:

Անընդհատ զանգեր են կատարվում Ռուսաստանի քաղաքացիներին՝ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներով, ինչպես նաև դպրոցների, մանկապարտեզների, կայարանների, սոցիալական ենթակառուցվածքների այլ օբյեկտների ականապատման մասին տեղեկություններով։ Ռուսաստանի վրա տեղեկատվական գրոհներն իրականացվում են Ուկրաինայի զինված ուժերի տեղեկատվական-հոգեբանական գործողությունների 72-րդ Գլխավոր կենտրոնի կողմից` ՈւԱԾ-ի կիբեռհարձակումների ստորաբաժանումների հետ համատեղ` օգտագործելով Կիևում գտնվող ապարատային–ծրագրային համալիրներն ու կապի օբյեկտները», - ասել է գեներալը, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ