Արմեն Գևորգյան․ Դատավոր Դանիբեկյանի վարքագծի մեջ ոչ ադեկվատության լուրջ տարրեր են նկատվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դատավոր Աննա Դանիբեկյանի վարքագծի մեջ ոչ ադեկվատության լուրջ տարրեր են նկատվում։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխվարչապետ, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Հիշեցնենք, որ առավոտյան դատավորը երկու անգամ հետաձգեց նիստը։ Նախ պահանջեց Գևորգյանի մասնակցությունը նիստին, թեև նա խորհրդարանում էր, ապա ԱԺ նախագահի հրամանը՝ Ստրասբուրգ Գևորգյանի գործուղման մասին՝ նրա մեկնելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Ժամը հինգին Գևորգյանը ներկայացրեց պահանջվող հրամանը, որից հետո դատավորը հայտարարեց, որ քանի որ Գևորգյանը ազատության մեջ է չհեռանալու մասին ստորագրությամբ, որտեղ հիմնական բառը չհեռանալն է, ապա Ստրասբուրգ մեկնելու մասին խոսք լինել չի կարող։
«Կփորձեմ կատարվածին հումորով վերաբերվել։ Եթե դատավորը չի մտածում դատարանի հեղինակության մասին, դրա հետ մեկտեղ փորձում է վարկաբեկել մեկ այլ մարմնի՝ ԱԺ-ին... Դատավորներն իրենք պետք է մտածեն, թե ովքեր են աշխատում համակարգում։ Ես պատգամավոր եմ, ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ունեմ սահմանադրական լիազորություններ և պարտականություններ, և այսուհետ դրանք կկատարեմ ամբողջ ծավալով՝ կմասնակցեմ ԱԺ և ԵԽԽՎ նիստերին, թեկուզ հեռավար։ ԱԺ կանոնակարգը սահմանադրական օրենք է, ունի գերագույն ուժ, և դրա 4-րդ կետը պահանջում է իմ մասնակցությունը նիստին»,- հիշեցրեց Գևորգյանը՝ հավելելով, որ կոնկրետ այսօր ստիպված է եղել դուրս գալ նիստից՝ դատարան գալու համար։
Փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ նախագահող դատավորի գործողություններին գնահատական տալը դժվարացել է։ «Օրենքի սահմաններում ասելու բան չկա։ Ակնհայտ անօրինական և անտրամաբանական որոշումներ»,- հայտարարեց փաստաբանը՝ հիշեցնելով, որ դատավորի նմանատիպ գործողություններն արդեն իսկ վնաս են հասցրել պետությանը։
Արմեն Գևորգյանը հիշեցրեց նաև, որ գրեթե նույն բանը տեղի ունեցավ նախորդ միջնորդության հետ կապված՝ դեկտեմբերի 21-ին սկսեցին քննարկել հունվարի նստաշրջանին մասնակցելու համար Ստրասբուրգ մեկնելու միջնորդությունը։ Դատավորը էլի պահանջեց Ազգային ժողովի նախագահի հրամանը և վերջում հայտարարեց, որ «բավարար» հիմքեր չկան։ «Ինչու ընդհանրապես վերադարձավ խորհրդակցական սենյակից՝ անհասկանալի է։ Մտքեր, իհարկե, կան, բայց սա այլ միջնորդության առիթ է»,- նշեց Գևորգյանը, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ դատավորը անցյալ նիստում իսկապես հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Սահմանադրական դատարան դիմելու և գործը կասեցնելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 12:20
Двое несовершеннолетних жителей Сюникской области заблудились и оказались на территории Азербайджана. Об этом сообщает Служба нацбезопасности Армении.
-
2025-06-06 12:03
Разоблачена очередная азербайджанская ложная манипуляция. Об этом сообщила председатель постоянной комиссии по защите прав человека и общественным вопросам Национального Собрания Республики Армения, полномочия которой были прекращены незаконно, беспартийный депутат Тагуи Товмасян.
-
2025-06-06 11:56
Спикер Совета Федерации Валентина Матвиенко рада возобновлению политического диалога двух стран на парламентском уровне. Об этом она сказала в ходе двусторонней встречи с главой Нацсобрания Армении Аленом Симоняном.
-
2025-06-06 11:53
Президент США Дональд Трамп мог потерять за день свыше одного миллиарда долларов из-за ссоры с американским предпринимателем Илоном Маском, при этом котировки акций компании Маска Tesla на открытии торгов на Уолл-стрит в четверг рухнули почти на 14%, сообщает портал Axios.