Ընդդիմությունը պահանջում է հայ-արցախյան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ հրավիրել
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունները դիմել են Հայաստանի և Արցախի խորհրդարանների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահին, Ազգային ժողովի նախագահին և ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանին՝ այս տարվա մարտի երկրորդ տասնօրյակում հանձնաժողովի նիստ կազմակերպելու խնդրանքով։ Այս մասին մարտի 1-ին Ազգային ժողովի նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովը, որի կազմը հաստատվել էր 2021 թ. սեպտեմբերին, դեռ ոչ մի նիստ չի անցկացրել։ Մատնանշելով Ուկրաինայի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի լույսի ներքո Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող վտանգները՝ Խաչատրյանը հույս է հայտնել, որ հանձնաժողովի նիստ անցկացնելու պահանջը չի արժանանա այն ճակատագրին, ինչ ընդդիմության մյուս նախաձեռնությունները։ «Հուսով եմ, որ իշխող վերնախավն ընդդիմության այս քայլն ինչ-որ խոչընդոտ չի համարի Անկարայի հետ իր սիրախաղում։ Այսօր, երբ Արցախի համար օրհասական պահ է, երբ Երևանի և Ստեփանակերտի միջև ապաինտեգրացիոն գործընթացներն ակնհայտ են դարձել, միջխորհրդարանական այս հանձնաժողովը չի կարող իրեն անգործություն թույլ տալ»,- համոզված է պատգամավորը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.