«Լուսակերտը» փակվում է, 8 հազար հավերը անվճար բաժանում են
«Լուսակերտ» թռչնաֆաբրիկան Նոր Գեղի համայնքում այսօր բաժանելու է իր 8 հազար հավն ու փակվելու է, 88 աշխատող մնում է անգործ: Թռչնաֆաբրիկայի աշխատակիցներն այսօր՝ մարտի 1-ին բողոքի ակցիա էին իրականացնում ֆաբրիկայի մոտ:
«Լուսակերտ» ՍՊԸ-ն ամբողջությամբ փակվում է: Արդեն 35 տարի աշխատում ենք այս ֆաբրիկայում, առաջին անգամ ենք նման իրավիճակի հանդիպում, որ ֆաբրիկան կանգնի լուծարման եզրին: Խոշոր տնտեսվարողներն այնքան են էժանացրել ձուն, որ մեր թռչնանոցը չի կարող գոյատևի: Կերը թանկացել է, գազը, լույսը, թանկացել են: Էնքան է էժանացել ձուն, որ իր ծախսերը չի հանում: Այստեղ 80 հոգի են աշխատում և մեր գոյության աղբյուրը այս թռչնանոցն է, մենք կանգնելու ենք փաստի առաջ, 80 ընտանիք սոված են մնալու»,-ասաց աշխտակիցներից մեկը:
Նրանք նշեցին, որ դիտավորություն են տեսնում այս ամենում. «Նման բան եղել է նաև 2010-ին, երբ խոշորները ուզում էին սնանկացնեն փոքրերին: Բայց այն ժամանակ դիմացանք: Թռչնաֆաբրիկան դիմելու է կառավարությանը փոխհատուցման խնդրանքով,- ասաց աշխատակիցներից մեկը:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադառնալով այս թեմային, նշել էր, որ ճիշտ չեն պնդումները, թե «Շիրակ» թռչնաֆաբրիկան դեմպինգ է իրականացնում՝ հատուկ գցելով գները. ««Շիրակ» թռչնաֆաբրիկայի շեմը 10 տոկոսին էլ մոտ չէ ու չի կարող դեմպինգ իրականացնել: Եթե շուկան չկայացավ, այս խնդիրները լինելու են, շղթա է գործում՝ մի սուպերմարկետում գինն իջնում է, մյուս տնտեսվարողները ևս սկսում են գինը իջեցնել: Չի կարող շուկայում 4 կամ 5 տոկոս ունեցող տնտեսվարող սուբյեկտն իրականացնել դեմպինգ», - ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.