Последние новости

ԵԽ-ը պաշտպանել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու մասին բանաձևը

Եվրախորհրդարանը պաշտպանել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու մասին բանաձևը։

ՈՒՆԻԱՆ-ը տեղեկացնում է, որ համապատասխան բանաձևի քվեարկության արդյունքները հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեթսոլան։ Մասնավորապես, «կողմ» է քվեարկել 637, «դեմ»՝ 13, «ձեռնպահ»՝ 26 պատգամավոր։

Այժմ բանաձևը կփոխանցվի Եվրոպական միության համապատասխան որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող ինստիտուտներին և բոլոր անդամ երկրներին։

Բանաձևը դատապարտում է «Ռուսաստանի Դաշնության անօրինական, չհիմնավորված և չարդարացված ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ, ինչպես նաև Բելառուսի մասնակցությունը այդ ագրեսիային»: Այն Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում «անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Ուկրաինայում, անվերապահորեն դուրս բերել բոլոր ռազմական և կիսառազմական կազմավորումները և ռազմական տեխնիկան միջազգայնորեն ճանաչված Ուկրաինայի ողջ տարածքից»:

Միաժամանակ Եվրախորհրդարանը բանաձևով Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է շարունակել դիվանագիտական ջանքերը, ինչպես նաև կոչ է արել Ռուսաստանին վերադառնալ երկխոսության ու դիվանագիտության ուղի, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ