Վրաստանը հետ չի կանչում իր դեսպանին Ուկրաինայից
Վրաստանը պատասխան քայլեր չի ձեռնարկի Ուկրաինայում իր դեսպանին երկրից հետ կանչելու վերաբերյալ։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Վրաստանում Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու մասին՝ ի պատասխան պաշտոնական Թբիլիսիի՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին չմիանալու մտադրության:
«Մենք ոչ մի որոշում չենք կայացնի։ Բացառված է, որ նման քայլեր անենք մեր դիվանագետների նկատմամբ»,- հայտարարել է Զալկալիանին։
Նրա խոսքով՝ Վրաստանի դեսպանը և դեսպանատան ամբողջ կազմը գտնվում են Ուկրաինայում, ինչը ևս մեկ աջակցության, համերաշխության ժեստ է ուկրաինացի գործընկերների նկատմամբ:
Նախարարը նշել է, որ ուկրաինացի դեսպանի համար նույնպես նման արձագանքն անակնկալ էր, սակայն նա պետք է ենթարկվի հրահանգներին:
Զալկալիանին նշել է, որ չի կարող ոչ մի կերպ բացատրել Ուկրաինայի նախագահի որոշումը։ Վրաստանի ԱԳ նախարարը մի շարք խորհրդակցություններ է անցկացրել այդ հարցի շուրջ, այդ թվում՝ Մոլդովայի իր գործընկերոջ հետ, նրանց դիրքորոշումները համընկնում են։
Նա ընդգծել է, որ Թբիլիսին իր կողմից հսկայական քաղաքական աջակցություն է ցուցաբերել Կիևին։ Վրաստանի փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի հետ հարաբերությունները կվերադառնան երկկողմ ռազմավարական համագործակցության նախկին մակարդակին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.
-
2025-07-19 14:25
Рейсы из Еревана в Капан в последние месяцы заполняются минимум на 90%. Об этом директор компании, управляющей Капанским аэропортом, Карен Варданян заявил журналистам.
-
2025-07-19 14:20
МИД Армении отреагировал на внесенный в парламент Турции законопроект о переименовании армяно-турецкого пограничного контрольно-пропускного пункта в честь Мехмета Талаата-паши, одного из организаторов Геноцида армян.
-
2025-07-19 14:17
Иран может выйти из договора о нераспространении ядерного оружия (ДНЯО) и начать обогащать уран выше уровня 60% в случае продолжения санкционного давления на ИРИ. Об этом заявил представитель комиссии по национальной безопасности и внешней политике парламента Ирана Эбрахим Резаи.